Հանրայինի պատասխանը` «Դեպի Եվրատեսիլ» նախագծում Արծվիկի «կանխորոշված հաղթանակի» մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արդեն մի քանի ամիս է, ինչ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը, ըստ որի իրար հաջորդող փուլերից հետո ժյուրիի 6 անդամների եւ հեռուստադիտողի կողմից sms քվերակությամբ պետք է ընտրվի «Եվրատեսիլ 2017»-ում մեր երկրի պատվիրակը: Սակայն վերջին օրերին կարծիքներ են տարածվել, թե Հանրայինի կողմից պարզապես բեմադրություն է այս նախագիծը եւ որ արդեն իսկ որոշված է` հաղթելու է ռուսական «Голос» նախագծից հայտնի դարձած երգչուհի Արծվիկը:
Life.panorama.am-ը տարածված կարծիքների մասին փորձեց մեկնաբանություն լսել հակառակ կողմից.
«Մեր մեկնաբանությունը կլինի մեր եթերը, ով արժանի կլինի, նա էլ կհաղթի»,- հայտնեցին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի 4-րդ փուլի ընթացքում կշարունակեն պայքարը 12 լավագույն արտիստները` Լյուսին, Գեւորգ Հարությունյանը, Աննա Դանիելյանը, Մարտան, Արծվիկը, Հասմիկ Շիրոյանը, Լիլիթ Հարությունյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Իջինը, Ալեքսանդր Պլատոն, Օպերա Վիվան, Վահե Ալեքսանյանը:
Առաջին ալիքից հայտնում են, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերին նախորդող ամենից պատասխանատու ընթացքին կարող եք հետեւել այսօր` դեկտեմբերի 3-ին` ժամը 22:00-ին: Նախագծի հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան