Yerevan, 01.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՀՀ վարչապետը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

Economics

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գագարին համայնքում գործող հայ-իտալական «ԱՄԱ կոմպրեսոր» ձեռնարկությունում, որն զբաղվում է նավթագազային կոմպրեսորային կայանների արտադրությամբ:

Վարչապետը շրջել է ձեռնարկությունով՝ ծանոթացել արտադրական գործընթացին և առաջիկա ծրագրերին: 2004 թվականից գործող ընկերությունը մինչ 2010-ն  արտադրել է միայն գազային կայաններ՝ ավտոգազալցակայանների համար, որից հետո ընդլայնել է գործունեությունը: 43 աշխատատեղ ունեցող ձեռնարկության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Մոլդովա, Ղազախստան: Կան ծրագրեր արտադրական և արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին առաջարկել է դիտարկել «ԱՄԱ կոմպրեսոր»-ի ներկայացուցիչների զարգացման ծրագրերը՝ նշելով, որ ներկայացվել է Իրանի հետ կապված բավականին տրամաբանական առաջարկ, որին պետք է առավելագույնս փորձել աջակցել: «Երկրորդ առաջարկը Ռուսաստանի շուկայի վերաբերյալ էր. մենք այդ հարցով էլ Ձեզ հետ կխոսենք, որպեսզի որոշակի դռներ բացենք՝ արտահանման  ծավալը մեծացնելու համար, իսկ Իրանի հետ կապված առաջարկը շատ խոստումնալից էր»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է աշխատանքներում ներգրավել նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ շուկան և արտահանման ծավալներն ապահովելու պարագայում անհրաժեշտ կլինի ձեռնարկությանը ցուցաբերել նաև վարկային միջոցների տրամադրման օժանդակություն:

Այնուհետև վարչապետ Կարապետյանը Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերի, ֆերմերների և գործարարների հետ՝ նշելով, որ ակնկալում է անկեղծ և գործնական քննարկում: «Եկել ենք բավականին ներկայացուցչական կազմով, որպեսզի խոսենք Գեղարքունիքի մարզի զարգացման մասին: Ի՞նչ պետք է անենք, ո՞նց պետք է անենք, որպեսզի կյանքը մարզում լավանա, ժողովուրդը բավարարված լինի և հասկանա, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»:  

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, մշակվում է առկա վարելահողերի 95-96 տոկոսը: Գյուղացիական տնտեսությունների մեծ մասն զբաղվում է կարտոֆիլի, հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ, ծխախոտագործությամբ: Գրիգորյանի խոսքով՝ մարզում արտադրվող կարտոֆիլի քանակն ապահովում է Հայաստանի ողջ պահանջարկի շուրջ 55 տոկոսը: Քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի հնդկացորենի ցանքատարածքները 1500-3000 հեկտարո վ ավելացնելու ուղղությամբ, քանի որ Ծովագյուղ համայնքում սկսել է գործել վերամշակման գործարան: Ընդհանուր ցանքատարածքներն ավելացնելու գործում մարզպետը կարևորել է ոռոգելի տարածքների ավելացումը: Քայլեր են կատարվել նաև կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ. արդյունքում ձևավորվել է 42 կոոպերատիվ: Անդրադառնալով Սևանա լճում ձկնաբուծության զարգացմանը՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ արդեն իսկ սկսել է գործել ձկնաբուծարանն ու վերամշակման արտադրամասը, իսկ ընթացիկ տարում լիճ է բաց թողնվել 1 մլն ձկնկիթ: Մարզպետը վստահեցրել է, որ ձկան պաշարների ավելաց ման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքում ոչ միայն կապահովվի Հայաստանի ողջ պահանջարկը, այլև կարտահանվի: Խոսելով անասնապահության ոլորտի զարգացման վերաբերյալ՝ մարզպետը նշել է, որ այդ ուղղությամբ ևս առաջխաղացում է նկատվում և կարևորել Սևանի տարածաշրջանում սպանդանոցների կառուցումը:

Անդրադառնալով սպանդանոցի հետ կապված հարցին՝ վարչապետն առաջարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին պատրաստել առաջարկ, որտեղ նշված կլինեն ոչ միայն անհրաժեշտ ներդրումները, տեղաբաշխման վայրը, այլ նաև, թե տեղացի գործարարներից ով է պատրաստ կոոպերացիայի մասնակից դառնալ: «Մենք գյուղնախարարությանը կից ունենք հիմնադրամ, մոտ ժամանակներս ևս մեկ հիմնադրամ ենք ստեղծելու, որպեսզի աջակցենք բիզնեսին: Մեզ անպայման պետք է տեղացի գործընկեր, հողի վրա պինդ կանգնած մարդ, տրամաբանական մարդ, որպեսզի ինքն էլ հետո կառավարի, իր սիր տն էլ ցավի այդ ամենի համար: Եթե տրամաբանություն կա, որ այդ բիզնեսը վերադարձելի է, մենք անպայման ֆինանսավորումը կապահովենք: Այսօր հիմնական խնդիրը ոչ թե գումար գտնելն է, այլ նոր բիզնես կազմակերպելը, սրտացավ տեր կանգնելը, որպեսզի  փողը վերադարձվի և ստեղծվի հավելյալ արժեք ու աշխատատեղ: Կոնկրետ, առարկայական ծրագիրը պատրաստում եք՝ ներկայացնելով տեղի պոտենցիալը, և այն, թե, օրինակ, սպանդանոցի առկայության դեպքում ինչպիսի աշխուժություն կմտնի անասնաբուծության ոլորտում»,- ասել էվարչապետը:  

Խոսելով ոռոգելի տարածքների ավելացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Գյուղնախարարության հետ քննարկվել է ոռոգելի տարածքների ավելացման արդյունավետության հարցը: «Ձևակերպված հայտանիշներ որոշ դեպքերում չկան: Եթե առաջարկում եք, որպեսզի այսքան ոռոգելի տարածք ավելանա,ուրեմն պետք է ցույց տալ, թե դրա արդյունքն ինչ կլինի»,- ասել է Կարեն Կարապետյանը: Մարզպետը նշել է, որ ոռոգելի տարածքներն ընդլայնելու ծրագրային փաթեթը կազմվել է և կփոխանցվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին: 

Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին՝ վարչապետը նշել է՝ չնայած այն հանագամանքին, որ կան ձկնաբուծարանը պետական կառավարման թողնելու առաջարկներ՝ պատրաստ է դիտարկել նաև պետություն-մասնավոր համագործակցության հարցը, միաժամանակ հետաքրքրվելով, թե մարզում կա՞ն արդյոք գործարարներ, ովքեր ցանկանում են պետության հետ գործակցել, սրտացավ կերպով կառավարումն իրականացնել: «Ինչո՞ւ եք թերահավատ, որ կարող եք անել, ֆանտաստիկ տաղանդավոր ժողովուրդ եք, ամբողջ աշխարհում բիզնես եք անում, ձեր հող ու ջրի վրա ինչո՞ւ չեք կարողանում անել, ինչո՞ւ ձեր դուխը չի հերիքում մտնել դրա տակ. ուզում եմ թասիբի գցել: Եկեք այդ առաջարկը պատրաստեք»,- նշել է վարչապետը և գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել Գեղարքունիքի մարզից ձկնաբուծության առաջարկը ստանալու դեպքում քննարկել հարցը:

Մարտունու քաղաքապետը ներկայացնելով համայնքի զարգացմանն ուղղված քայլերը՝ նշել է, որ ունեն քաղաքում կաթի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու ծրագիր, սակայն անհրաժեշտ են ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ: Նա ավելացրել է, որ նման քննարկում երբեք չի եղել և ողջունելի է վարչապետի այս քայլը: «Բոլորս հավատում ենք Ձեզ, տեսնում ենք, որ կառավարությունում կա մարդ, ով բիզնեսով հետաքրքրվում է, տեսնում ենք, որ ամեն ինչ անում եք, օգնում եք, որպեսզի բիզնեսը կայանա: Այսօր այդ թասիբը մենք արդեն ունենք, պարոն վարչապետ&ra quo;,- նշել է նա: 

Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել ծրագիրն ու ցույց տալ դրա տրամաբանությունն ու մուլտիպլիկատիվ էֆեկտը: «Դրանից հետո կխոսենքի՞նչն ենք մենք անում, ինչը՝ տեղացի բիզնեսմենը: Մենք, ընդհանրապես, նախատեսում ենք որոշակի բիզնեսներին որոշ ժամանակ վարկային տոկոսի սուբսիսդավորում, բայց նույնպես պետք է հասկանանք, թե դա ի՞նչ է տալու: Ցանկանում ենք բիզնեսմենի նման մտածել, հասկանալ, որ տրամադրվող գումարը չի կորում: Խոսքը գնում է հավելյալ արժեք ստեղծող ոլորտների մասին, խոսքը չի գնում անվտանգության, ճանապարհաշինոÖ �թյան, սոցիալական ոլորտի, դպրոցաշինության մասին»,- ասել է կառավարության ղեկավարը և առաջարկել դադարեցված կամ կիսատ մնացած բիզնեսների վերագործարկման առաջարկները ևս ներկայացնել:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորելու վերաբերյալ Վարդենիսի քաղաքապետի առաջարկին՝ վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կներկայացվի գյուղատնտեսության ռազմավարությունը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել սուբսիդավորման հետ կապված սկզբունքները, որովհետև կան և լավ, և վատ օրինակներ, օրինակ՝ երբ սուբիսդավորվել են անհեռանկարային ծրագրեր ու ցանկալի մուտիպլիկատիվ արդյունք չի ստացվել:

Սահմանամերձ Ճամբարակի ղեկավարն էլ նշել է, որ համայնքում զարգացած է անասնապահությունը, օրական արտադրվում է 20 հազար լիտր կաթ, որը հանձնում էին «Աշտարակ կաթ» ընկերությանը, իսկ մի փոքր մասն էլ տեղի արտադրողներին: Համայնքապետն ավելացրել է, որ վերջիններս արտադրական ծավալներն ավելացնելու ցանկություն ունեն՝ չնայած «Աշտարակ կաթ»-ի շուրջ ստեղծված վիճակին: Նշվել է նաև, որ «Աշտարակ կաթ»-ի պարտքը ճամբարակցիներին կազմում է շուրջ 70 մլն դրամ:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ «Աշտարակ կաթ»-ն ունի նոր կառավարիչ, ով պաշտոնապես հայտարարել է և կառավարությունն էլ վերահսկողություն է իրականացնելու, որ առաջին հերթին պետք է մարվի գյուղացիների պարտքը:

Հանդիպմանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է կրթության, առողջապահության և տրանսպորտի ոլորտներում համակարգային լուծումներ ու առաջարկներ, որոնք ուղղված են՝ դպրոցների օպտիմալացմանը, առողջապահական հիմնարկների լիցենզիաների տրամադրմանը, ընտանեկան բժշկի համակարգին, միջհամայնքային տրանսպորտային երթուղիների կազմակերպմանը և ճանապարհների սպասարկման հետ կապված խնդիրներին:

Խոսելով համայնքներում տրանսպորտի աշխատանքի կազմակերպման մասին՝ վարչապետը կարևորել է ծառայություններ մատուցող ընկերությունների արդյունավետ գործունեությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է հանդիպել տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններին, ներկայացնել խնդիրները և նշել՝ բեռ վերցնելու դեպքում հաջորդ մրցույթի ժամանակ նրանց կտրամադրվեն առավելություններ:

Ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Համար առաջին խնդիրը. մենք պետք է ձեզ հետ աշխատատեղ ստեղծենք, պետք է ձեզ հետ աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի ստեղծվի հավելյալ արժեք: Եթե հավելյալ արժեք ստեղծվի, եթե հավելյալ աշխատատեղ ստեղծվի, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Դա չի նշանակում, որ սոցիալական, առողջապահական կամ կրթական հարցերը մեր ուշադրության կենտրոնում չեն լինելու, այդ ամենն անհրաժեշտ է»:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023