Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հիպոթեկային շուկան քաղաքացիների համար կդառնա առավել թափանցիկ ու կանխատեսելի

Interview

Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթով սահմանվում են մի շարք կանոններ, որոնք ուղղված են hիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակը բարձրացնելուն և ֆինանսական համակա րգի նկատմամբ սպառողների վստահությունն ամրապնդելուն: Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ Արման Ալոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնում է օրենսդրական փաթեթի մանրամասները:

-Պարոն Ալոյանկառավարության նիստում Կենտրոնական բանկի կողմից ներկայացվեց բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթՆշվում էրոր դրա նպատակն է պաշտպանել հիպոթեքային վարկառուների շահերը:  Կխնդրեմ ներկայացնելթե  ի՞նչ է դա ենթադրումի՞նչ փոփոխություններ են նախատեսված նոր օրինագծով:

-Այսօր օրենքը սահմանում է բնակարանային հիփոթեքի մասին ընդհանուր դրույթներ: Առաջարկվող օրենսդրական փաթեթն անդրադառնում է հենց բնակարանային հիպոթեքի առանձնահատկություններին, ինչի արդյունքում քաղաքացիները կկարողանան օգտվել առավել թափանցիկ ու պաշտպանված բնակարանային հիփոթեքային վարկերից: Առաջինը, որ այս նախագծով կարգավորվում է, սպառողի տեղեկացված լինելու իրավունքն է: Օրենքի նախագիծը սահմանում է, որ կրեդիտավորողները` բանկերը, վարկային կազմակերպությունները, որոնք հիպոթեկային վարկեր են առաջարկում, հաճախորդին կրամադրեն տեղեկատվական ամփոփագիր կոչվող փաստաթուղթ: Ընդ որում, այդ փաստաթուղթը տրամադրվելու է անվճար: Դրանից  բացի այն տեղադրվելու է կրեդիտավորողի կայքում: Այսինքն` այդ փաստաթուղթը պետք է հասանելի  լինի հաճախորդին:

 -Ամփոփագիր փաստաթուղթն ի՞նչ տեղեկատվություն է պարունակելու:

-Այդ ամփոփագիրն իր մեջ ընդգրկուն ինֆորմացիա է պարունակում, այն է՝ վարկի արդյունավետ տոկոսադրույքը, այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս, վարկը ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետևանքները, վարկի մարման կանոնները, որոնք են վարկը պատշաճ չմարելու հետևանքները և այլն: Հետևաբար` սպառողը, լինելով առավել տեղեկացված, հնարավորություն կունենա վարկատուի հետ բանակցել իր համար նախընտրելի պայմաններով, ժամկետով և տոկոսադրույքով վարկի ձեռքբերման հարցի շուրջ:

Մի կարևոր դրույթի մասին, որը վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի կնքմանը. նախագծով կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկ ստացող քաղաքացու համար օրենքով սահմանվել է 7 աշխատանքային օր մտածելու համար: Կրեդիտավորողն, իհարկե, կարող է ավելի երկար մտածելու ժամանակ տրամադրել: Այդ առաջարկը 7 աշխատանքային օրվա ընթացքում կրեդիտառուի համար ուժի մեջ է մնում: Մտածելու ժամանակը կրեդիտառուի հնարավորությունն ու իրավունքն է գնահատելու, արդյոք առաջարկն իր համար ընդունելի է, թե ոչ: Եթե ընդունելի է, ապա մին չև այդ ժամկետի ավարտը ցանկացած պահի կարող է կնքել պայմանագիրը: Կարևորն այն է, որ եթե քաղաքացին հրաժարվի պայմանագիրը կնքելուց, ապա իր համար բացասական հետևանքներ չեն առաջանում: 

Նախագծով սահմանվելու են նաև բնակարանային հիփոթեքի պայմանագրի նվազագույն պայմանները: Մասնավորապես՝տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, կրեդիտի մարման ժամանակացույցը, կրեդիտառուի կողմից վարկը պատշաճ ու ժամանակին չմարելու  հետևանքները: Պայմանագիրն արտացոլելու է նաև կրեդիտավորողի ու սպառողի միջև հաղորդակցման, կարգը:

Ի դեպ, նախագիծը ապահովում է, որ կրեդիտավորողը տեղեկացված լինի նաև պայմանագրի կնքումից հետո՝ դրա գործողության ամբողջ ընթացքում: Մասնավորապես, կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուին պարբերաբար տրամադրել անվճար քաղվածք, որտեղ արտացոլվում է, թե որքան է կրեդիտի մնացորդը, երբ պետք է հաջորդ վճարումը լինի և այլն: Կարևոր է, որ կրեդիտառուն ինքն է որոշում թե ինչպես ու ինչ եղանակով է ցանկանում ստանալ այս տեղեկատվությունը:

-Օրենքի նախագիծը նաև որոշակի կարգավորումներ է առաջ քաշում կապված վարկի վաղաժամկետ մարման և անշարժ գույքի գնահատման հետԻ՞նչ կարգավորումների մասին է խոսքը:

-Այո, հաջորդ կարևոր հարցը վերաբերում է վարկի վաղաժամկետ մարման գործընթացին: Որպես ընդհանուր կանոն նախատեսվում է, որ քաղաքացին միշտ կարող է վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարել: Կրեդիտավորողը չի կարող կրեդիտի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման համար կրեդիտառուից գանձել որևէ փոխհատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել: Բացառություն է միայն, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության առաջին 3 տարիների ընթացքում և եթե մեկ տա րվա ընթացքում կրեդիտի վաղաժամկետ մարվող գումարի չափը գերազանցում է այն գումարը, որը կստացվի կրեդիտի սկզբնական գումարը կրեդիտի սկզբնական տարիների վրա բաժանելու արդյունքում:

Անշարժ գույքի գնահատողների մասով՝ նախագիծը հստակ սահմանում է մի քանի կանոն, որոնցով պետք է առաջնորդվեն կրեդիտավորողներն անշարժ գույքի գնահատողների հետ համագործակցելիս: Նախ` կրեդիտավորողն իր համար ընդունելի գնահատողների ցանկում պետք է ներառի առնվազն 4 գնահատողի: Հաջորդ պայմանն այն է, որ այդ գնահատողները ներառված լինեն ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց անվանացանկում:  Դրանից բացի, այդ 4 գնահատողները չպետք է փոխկապակցված լինեն միմյանց հետ և չպետք է փոխկապակցված լինեն կրեդիտավորողի կամ նրա ղեկավարների հետ: 

-Դուք խոսեցիք վարկ վերցնող քաղաքացիներին պատշաճ տեղեկացնելու մասինփորձը ի՞նչ է ցույց տալիսմինչ այժմ այդ ամենը պատշաճ կարգով չէ՞ր իրականացվում բանկերի,վարկային կազմակերպությունների կողմից:

-Կարող եմ ասել, որ առաջին անգամ  օրենքի մակարդակով սահմանվելու է, թե բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ոլորտում կրեդիտավորողը սպառողին ինչ ծավալի տեղեկատվություն ու ինչ եղանակով պետք է տրամադրի:

Նոր օրենքի նախագծով սահմանվում են միասնական ու ստանդարտ կանոններ որոնք թույլ կտան սպառողին հասկանալ իր ակնկալիքը, իսկ կրեդիտավորողին հասկանալ, թե ինչ ու ինչպես պետք է անել սպառողի համար պատշաճ տեղեկացումը ապահովելու համար:

Սպառողի տեղեկացված լինելու հանգամանքը բնակարանային հիփոթեքի շուկան կդարձնի առավել թափանցիկ ու կբարձրացնի սպառողների վստահությունը:

-Եթե բանկը կամ վարկատու կազմակերպությունըչի կատարում այս գործընթացներըի՞նչ լծակներ կան օրենսդրությամբ նախատեսված:

-Նախագիծը նախատեսում է պատասխանատվության մի քանի մեխանիզմներ: Նախ Կենտրոնական բանկը, որպես ֆինանսական համակարգի կարգավորող ու վերահսկող, ունի կարգավորիչ ազդեցության գործիքներ, ապահովելու համար օրենքի պահանջների կատարումը, այդ թվում, պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառում է կրեդիտավորողների նկատմամբ, եթե նրանք կխախտեն օրենքի պահանջները: Բացի դրանից, նախագիծը սահմանում է կրեդիտառուի առաջ կրեդիտավորողի պատասխանատվության մեխանիզմ, երբ կրեդիտառուն, ով կարծում է, թե կրեդիտավորողը խախտել է իր որևէ իրավունք, կարող է դիմել դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ:

Ընդ որում, կրեդիտավորողի ծառայություններից օգտվող կրեդիտառուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ կրեդիտառուի, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կարող է բռնագանձվել երեք հարյուր հազար դրամ:

-Այս օրենսդրական փաթեթը ե՞րբ կմտնի ուժի մեջ:

-Ինչպես գիտեք Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից արդեն հավանության է արժանացել սույն թվականի դեկտեմբերի 1-ին և պետք է ներկայացվի Ազգային ժողով: Խորհրդարանի կողմից ընդունվելուց ու հրապարակվելուց հետո ուժի մեջ կմտնի մեկ տարի անց, որպես անցումային փուլ, որպեսզի կրեդիտավորողներն իրենց ընթացակարգերն ու վարքագիծը համապատասխանեցնեն օրենքի պահանջներին:            

Աննա Գզիրյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal