Շենգեն գոտու երկրներ մեկնելու համար ՀՀ քաղաքացիները չեն դիմի Վրաստանին քաղաքացիության համար. Շիրակ Թորոսյանը նշում է պատճառները

Tert.am-ը գրում է.

Եվրոպական Միությունը Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներին կթույլատրի առանց վիզայի մուտք գործել ԵՄ անդամ երկրների տարածք: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 7-ին, ինչով վերջ է դրվել ԵՄ-ի կողմից խոստացված այդ հնարավորության կասեցման մասին ակտիվացած խոսակցություններին: Այս առնչությամբ Tert.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի հետ:

-Պարո՛ն Թորոսյան, Վրաստանն ու Ուկրաինան շենգենյան գոտի առնաց վիզայի մուտք գործելու հնարավորություն են ստացել։ Արդյո՞ք սա Հայաստանի քաղաքացիների արտահոսքի պատճառ չի դառնա հարևան երկրի քաղաքացիություն ստանալու և շենգենյան գոտու երկրներ մեկնելու նպատակով:

- Չի կարող արտագաղթի առիթ լինել մի քանի պատճառներով: Հայաստանի քաղաքացիները մեծ դժվարությամբ կկարողանան Վրաստանի քաղաքացիություն ստանալ, որովհետև Վրաստանում քաղաքացիության շնորհման գործընթացը բավականին բարդ է. դա փակ համակարգ է: Անգամ շատ ՀՀ քաղաքացիներ, ովքեր օրինակ վրացահայկական արմատներ ունեն և ցանկանում են Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերել, հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների:

Ընթացակարգերը բարդ են և գրեթե անհնարին: Եվրամիության գոտի մեկնելու հնարավորություն ունեն նաև այլ երկրներ և դա չի ենթադրում, որ մեկ այլ՝ երրորդ երկրի քաղաքացիներ կարող են շենգենյան գոտու երկրներ մեկնել քաղաքացիություն ստանալով:

-Բացի այդ, ի՞նչ  կտա Վրաստանին օտարերկրյա քաղաքացիներին քաղաքացիության շնորհումը: Արդյո՞ք սա վտանգավոր չէ Վրաստանի համար:

-Երկրորդ պատճառն այն է, որ Վրաստանը բազմազգ երկիր է, և ազգային խնդիրներ ունի իր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ: Նախկին իշխանության ժամանակ, ասվում էր, որ ովքեր Խորհրդային Վրաստանի քաղաքացիներ են եղել, ծնվել են և ինչ-որ պատճառներից ելնելով այլ երկրների քաղաքացիներ են, կարող են գնալ և պարզեցված կարգով Վրաստանի քաղաքացիություն ստանալ: Այդ կարգով որոշ քանակությամբ քաղաքացիություն շնորհվեց:  Հիմա քաղաքացիություն տրվում է նրանց, ովքեր հաճախակի այցելում են Վրաստան, նրանց, ովքեր, օրինակ, ՀՀ քաղաքացի են, բայց հիմնական բնակության վայրը Վրաստան է և այլն:

Շարունակությունը այստեղ



loading...
Մ21. Սաուլի հեթ-տրիկն Իսպանիայի ընտրանուն եզրափակչի ուղեգիր է պարգևում Նյու Յորքում գնացքը դուրս է եկել գծերից. ավելի քան 30 մարդ տուժել է Մակրոնը Թրամփին հրավիրել է այցելել Փարիզ Դանի Ալվեսը հայտարարել է Յուվենտուսը լքելու մասին Brent ապրանքանիշի նավթի արժեքը բարձրացել է 47 դոլարից Տնտեսագետը աղքատության մակարդակի կրճատման տարբերակներից մեկը համարում է համաշխարհային շուկայում պարենամթերքի գների նվազումը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիրականացվեն հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման ծրագրեր Շոտլանդիայի առաջին նախարարը հրաժարվել է մոտ ժամանակներում անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարից Նախագահ Սահակյանն այցելել է Արցախի հարավային հատվածի զորամասերից մեկը «Շիրակ»-ը կներկայացնի նորեկներին և նոր գործընկերոջը Իտալիայում մաչետեով զինված տղամարդը 3 մարդու է վիրավորել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Չեխիայի դեսպանին Արցախի ԱԺ-ն կհրավիրի 5-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը Գեղամ Կադիմյանը խոսել է նոր ակումբի մասին Բաշար ալ-Ասադն ուսումնասիրել է ռուսական Սու-35 կործանիչն ու փորձարկել այն Շվեյցարացի պաշտոնյաները բարձր են գնահատել հայկական պանիրների որակը ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվում են Վենետիկում տպագրված հնատիպ գրքեր «Ալաշկերտ»-ը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը
Այսօր Կույսերը կարող են իրենց որակները լավագույն կողմից դրսևորել. Հունիսի 28-ի աստղագուշակ 70 տարվա վաղեմության ապաստարան՝ տան ձեղնահարկում. լուսանկարներ ԹԵՍՏ. Անկեղծորեն պատասխանեք, թե ինչ տեսաք առաջինը և բացահայտեք ձեր ներաշխարհը Սեռավարակներ, որոնք կարող են առանց ախտանիշի ընթանալ. մասնագետը՝ ծովափնյա սիրավեպերի վտանգների մասին Սա հղի կնոջ լուսանկար է․ Միայն Աստված գիտի՝ ինչ տանջանքների միջով է նա ստիպված եղել անցնել. լուսանկարներ 16+ Ինչու պետք է կտավատի սերմերը ներառեք ձեր սննդակարգում. օգտակար հատկությունները Ամերիկացի ուսանողը մի հազվագյուտ Սուրբ գիրք է գտել, որտեղ գծված է եղել Մեծ Հայաստանի քարտեզը «Իչայացավ». Հմայիչ դերասանուհի Միլենա Վարդանյանը հետ չի մնում թրենդից և կրկնօրինակում է հնդկական սերիալից հայտնի «Իչային... Հակահիգիենիկ լուսանկարներ, որոնք կարող էին հրապարակել միայն ռուսները. լուսանկարներ 18+ 5 պատճառ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում իրենց սիրելի կանանց
website by Sargssyan