Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Դավադրության տեսություններ` անորոշ սցենարներով

Analysis

Մամուլում այսօր տեղեկություններ են շրջանառվել, իբր ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանն իր շուրջ է հավաքում կառավարության վերջին փոփոխությունների հետևանքով պաշտոնանկ արված առանցքային պաշտոնյաներին: Ըստ այդ տեղեկատվության` քավոր-սանիկային հարաբերությունների շնորհիվ՝ Կարապետյանին հաջողվել է շատ նրբորեն, անգամ Հովիկ Աբրահամյանին և Գագիկ Բեգլարյանին ընդգրկել վարչապետ Կարեն Կարապետյանի աջակիցների թիմում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի 2018-ի վարչապետական հավակնությունների:

Հենց այս համատեքստում, ըստ նույն հրապարակման, հասկանալի է դառնում ԳՄ կազմում վերջին առանցքային փոփոխությունները:

Այն, որ դավադրության տեսությունները շարունակում են լրատվադաշտի առանցքում գտնվել` անժխտելի է: Սակայն այն, որ այդ տեսությունները հորինելը ևս շնորհքի հարց է` կրկին անքննելի է: Որովհետև ներքաղաքական այդպիսի սցենար կառուցելուց առաջ հարկավոր է գոնե տարրական պատկերացում ունենալ ներիշխանական հարաբերությունների և մարդկանց ամբիցիաների սահմանների մասին:

Դիցուք. Սամվել Կարապետյանը, ով, իբր, նրբորեն փորձում է փակել Սերժ Սարգսյանի վերարտադրության ճանապարհը: Ինչը պետք է ստիպեր նրան դա անել գործող վարչապետ Կարեն Կարապետյանի միջոցով, երբ նույն սցենարը կարող էր կարել իր հարազատ եղբոր հագով: Եղբայրը` Կարեն Կարապետյանը, ոչ պակաս հարգված գործիչ է, իսկ Սամվել Կարապետյանը այս դեպքում գործի կանցներ առավել ''ջիգյարով'': Եթե հաշվի առնենք, որ ռուսաստանահայ գործարարի եղբայրը ժամանակին առանձին քաղաքական խաղ սկսելու ամբիցիաներ ուներ, ինչը դադարեցվեց հենց Կարապետյանի հորդորով, ապա Սերժ Սարգսյանի դեմ դավեր նյութելու տեսությունը այստեղ սպառվում է:

Ինչ վերաբերվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա այստեղ խնդիրը առավել քան հստակ է: Նախ, եթե լիներ այդպիսի սցենար` կարիք չէր լինի, որ երկրում վարչապետ փոխվեր, ցնցումներ լիներ. Սամվել Կարապետյանն ու Հովիկ Աբրահամյանը մտերիմ ընկերներ են, անգամ Աբրահամյանի վարչապետության օրոք Կարապետյանը երկրում խոշոր ներդրումներ կատարեց, հենց Աբրահամյանի հորդորով գնեց ՀԷՑ-ը, միասնական ծրագրով զեղչվեցին էլ. էներգիայի սակագները: Ի տարբերություն Աբրահամյանի օրոք կատարված հսկայական ներդրումների` Կարապետյանը ներկայումս զերծ է մնում երկրի տնտեսության մեջ այդպիսի հսկայական ներկայությունից, ինչը մամուլի հրապարակումների դավադրության տեսության մեջ չի տեղավորվում. իշխանափոխության նման ծրագրի դեպքում նա պետք է լայնորեն բացեր քսակը` վարչապետ Կարապետյանի իմիջը բարձրացնելու մտահոգությամբ: Ինչպես տեսնում եք` դավադրության տեսությունը այստեղ ևս կաղում է:

Հովիկ Աբրահամյանի ռեսուրսը բավարար է, որ անհրաժեշտության դեպքում սեփական խաղը խաղա, ինչ կարիք կա մաս կազմելու ներիշխանական անորոշ դավադրության` անհասկանալի է: Աբրահամյանը մշտապես կարողացել է իր ձեռքի տակ ունենալ իշխանական հսկիչ փաթեթ, մշտապես խոշոր խաղացողներին իր շուրջը հավաքելու կարողություն է ունեցել, մշտապես համարվել է իշխանության գորշ կարդինալը, ով ցանկացած պահի կարող էր քաղաքական վեկտորները, խոշոր գործարարներին և քաղաքական ուժերին տեղավորել իր առանցքի շուրջ, և իշխանության փաթեթը վերցնելու ցանկության դեպքում նման սցենարների կարիք չէր ունենա: Այդ ռեսուրսները մշտապես աշխատել են Սերժ Սարգսյանի օգտին անգամ նրա համար ամենաերերուն շրջանում: Ի վերջո, այդքան լծակների տիրապետող գործիչը ինչու պետք է մասնակցի մի դավադրության, որի գագաթը պետք է լինի հայաստանյան քաղաքական կյանքում լուրջ հենարան չունեցող Կարեն Կարապետյանը:

Ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանին, ապա նրա ազդեցությունը երկրի կյանքում չափազանց համեստ է, և չեմ կարծում, որ իշխանափոխության սցենարիստները այդ մասին մամուլից պետք է իմանային: Նա քաղաքական խաղացող չէ, չի տիրապետում քաղաքական լծակների, ուստի որևէ սցենարի մեջ չի կարող դեր ստանձնել:

Այնպես որ վերոհիշյալ լուրերի տիրաժավորումը քաղաքական քարտեզը ևս մեկ անգամ խառնաշփոթի վերածելու նպատակ է հետապնդում: Իսկ իրականությունը սարերի հետևում չէ:

Կարեն Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal