Արցախի նախագահը Եղեգնոտում քննարկել է համայնքների խնդիրները
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին Շահումյանի շրջանի Եղեգնոտ գյուղում հանդիպում է ունեցել շրջանի համայնքների ղեկավարների հետ:
Քննարկվել են համայնքներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջվարչակազմի եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի լուծման ուղղությամբ: