Մեկնարկել է ՀԱԿ-ի երկրորդ համագումարը
ՔաղաքականԿառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 2-րդ համագումարը։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ՀԱԿ-ի համագումարին մասնակցում է նաև «Հայաստանի ժողովրդական կուսակցության» նախագահ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։
Համագումարի ընթացքում տեղի կունենա կուսակցության առաջնորդի և վարչության անդամների ընտրություն։ ՀԱԿ-ն արդեն հրապարակել է կուսակցության նախագահի և վարչության անդամների թեկնածուների անունները: Կուսակցության նախագահի միակ թեկնածուն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով դեռևս չի ժամանել։ Համագումարի ընթացքում նախատեսված է նաև կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: