Մեկնարկել է ՀԱԿ նախագահի և վարչության անդամների ընտրության քվեարկությունը
Политика«Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարի շրջանակներում մեկնարկել է կուսակցության նախագահի և վարչության անդամների ընտրությունը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ընտրությունն անցկացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:
Կուսակցության նախագահի պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Համագումարի ընթացքում որոշում կայացվեց, որ վարչության անդամների թիվը պետք է լինի մինչև 15: ՀԱԿ վարչության անդամի համար առաջադրվել է 54 մարդ:
Քվեարկությունը կավարտվի ժամը 17:00-ին: