Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Ճանապարհ դեպի լեռը». կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանն այսպես էր խորագրել իր 50-ամյակին նվիրված համերգը

Culture

«Ճանապարհ դեպի լեռը». այս խորագիրն էր կրում կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի հոբելյանական 50-ամյակին նվիրված ստեղծագործական երեկոն, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում։ Երեկոյին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ 

«Հոբելյանական 50-ամյակիս նվիրված համերգին, կարելի է ասել, ստեղծագործական 35 տարիների ծաղկաբույլն է ներկայացվելու։ Իհարկե, բոլոր աշխատանքները ներկայացնելու հնարավորություն չկա, բայց շեշտադրումներով գործերը որոշեցինք ներկայացնել այսօր»,- ստեղծագործական երեկոն այսպես ներկայացրեց Բերբերյանը։ 
Թե ինչպես է ոգեշնչվում իր ստեղծագործությունները գրելիս, կոմպոզիտորն ասաց. «Իմ մուսան Աստծո գործն է, և ամեն ստեղծագործություն «եփվում» ու ծնվում է ժամանակների, իրավիճակների, տրամադրության, կյանքի իրադարձությունների արդյունքում։ Ասեմ, որ ճանաչում եմ շատ կոմպոզիտորների, ովքեր ամեն օր գրում են։ Ես ամեն օր չեմ գրում, բայց պարբերաբար աշխատանքը ստիպում է լինել միշտ պրոցեսի մեջ։ Այն աշխատանքները, որ ստեղծվում են, մեկը մյուսի հետևից չեն գրվում»։

Հարցին՝ արդյոք հե՞շտ է իր հետ աշխատել, կոմպոզիտորն ազնվորեն պատասխանեց. «Չէ, բավականին բարդ է, հատկապես, երբ ես ունենում եմ մենակատարներ, ժամանակ առ ժամանակ նաև կոլեկտիվների հետ աշխատելը դժվար է։ Բայց դժվար է ուրիշ առումով՝ ստեղծագործական խնդիրների նկատմամբ ես շատ բծ ախնդիր եմ, բայց շատ հեշտ մարդ եմ և այդ երկուսը միշտ բալանսի մեջ են»։ 

Իսկ թե ինչպիսին է նա ստեղծագործական և ոչ ստեղծագործական կյանքում Ավետիս Բերբերյանն ասաց, որ երկու դեպքում էլ հախուռն է։   

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շատ է սիրում ստեղծագործող Բերբերյանին։ «Ես ծանոթ եմ նրան, նրա ստեղծագործական կյանքի հենց առաջին օրերից։ Հիշում եմ նրա առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունները, փոքրիկ սիմֆոնիկ պոեմները, որոնք դեռևս 90-ականներին մեծ ոգևորություն էին պատճառում հատկապես ինձ»,- նշեց Ամիրյանը։ 

Նա նաև շեշտեց, որ շատ ուրախ է, որ իր տարեկից ընկերն այսօր համարվում է հայ դասական երաժշտության ամենասիրված և պահանջված հեղինակներից մեկը։ «Այսօր վստահ եմ, որ մեր հայ հանդիսատեսը լավագույն առիթն է ունենալու՝ վայելելու նրա ստեղծագործությունները»,-ասաց նախարարը։ 

Արմեն Ամիրյանը ոչ ստեղծագործող Բերբերյանին նկարագրեց այսպես. «Կարող եմ մեկ բառով ասել, նա իմ ընկերն է»։ 

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, թեև դժվարանում է Ավետիս Բերբերյանին երկու խոսքով նկարագրել, նրան շատ լուրջ կոմպոզիտոր է համարում: «Բերբերյանը շատ մեծ դեր է տալիս հայրենասիրական թեմային։ Ինձ շատ դուր են գալիս իր հենց հայրենասիրական ստեղծագործությունները։ Մնացածը դժվարանում եմ ասել, քանի որ չգիտեմ»,- նշեց Երզնկյանը։ 

Թե միջազգային հարթակներում ինչպիսի ճանաչում ունի կոմպոզիտորը, Երվանդ Երզնկյանն ասաց. «Ես գիտեմ, որ Ավետիս Բերբերյանը դրսում էլ շատ ճանաչված է, որովհետև նա կապեր ունի արտասահմանի ստեղծագործողների հետ։ Նրան հաջողվում է անել այնպես, որ իր ստեղծագործությունները հաճախ հնչեն արտասահմանում։ Քանի որ երկրի սահմաններից դուրս գտնվող հայերի համար հայրենասիրության թեման շատ ակտուալ է, նրա այդ երաժշտությունը շատ մեծ ճանաչում ունի և կարևոր է։ Ես կարող եմ ասել, որ նա բարձր է պահում Հայաստանի մշակութային դեմքը»։ 

Երեկոյի ընթացքում հնչեցին Ա. Բերբերյանի` տարբեր ժամանակների և ժանրերի ստեղծագործություններ: Կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը (խմբավար` Ռադիկ Մելիքյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Տիգրան Հեքեքյան), ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական փողային նվագախումբը (դիրիժոր` Արմեն Պողոսյան), ՀՀ ՊՆ Սպայի տան «Զ որական» անսամբլը (գեղարվեստական ղեկավար` Արամ Գալստյան), ինչպես նաև հայտնի մենակատարներ` Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Վարազդատ Խաչումյանը (ջութակ), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Բորիս Եգանյանը (ակորդեոն), Եղիշե Մանուչարյանը (տենոր, ԱՄՆ), Վիկտորիա Ավետիսյանը (սոպրանո, ԱՄՆ), երգիչներ` Էմմա Պետրոսյանը, Անի Քրիստին, Արամոն, Նուշիկ Միքայելյանը, Արթուր Իսպիրյանը:

Արտիստներն անգամ «Տարեդարձ է այսօր»-ով շնորհավորեցին կոմպոզիտորին 50-ամյակի առիթով: Հետաքրքիր զուգադիպությամբ համերգը կազմակերպվել էր ոչ թե Բերբերյանի, այլ նրա մայրիկի ծննդյան օրը: 

Ավետիս Բերբերյանը ավարտել է Երևանի Չայկովսկու անվան  երաժշտական մասնագիտական դպրոցի թավաջութակի դասարանը։ Բարձրագույն ուսումնական կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում։ Եղել է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի դասարանից։ 
Բերբերյանի ստեղծագործական գործունեությունը սկսվել է դեռևս 35 տարի առաջ։ Նա ստեղծել է բազմաթիվ երաժշտական գործեր սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։ Հեղինակել է երկու օրհներգ՝ Շուշիի հիմնը (2012) և Արտաշատ քաղաքի (2012)։ 2011 թվականին ԱՄՆ Օքլանդ Իսթ Բեյ Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ աշխարհահռչակ Paramount Theatre դահլիճում հնչել են Ավետիս Բերբերյանի ստեղծագործությունները։ 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal