Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Տեր-Պետրոսյանը պետք է նշեր, որ Ադրբեջանն է խոչընդոտում խաղաղության հաստատմանը. Շարմազանով

Politics

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 2-րդ համագումարի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծեց, որ Տեր-Պետրոսյանի ելույթը ընդդիմադիր գործչի ելույթ էր, որը զերծ էր ռադիկալ գնահատականներից: «Ելույթում կային գնահատակններ, որոնց հետ ես համամիտ եմ և կան գնահատականներ, որոնց հետ կապված ես չեմ կիսում հարգարժան առաջին նախագահի կարծիքը: Բնականաբար, համամիտ եմ այն թեզի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում: Համամիտ եմ այն թեզի հետ, որ մենք պետք է քարոզենք խաղաղություն տարածաշրջանում, այլ ոչ թե պատերազմ: Համամիտ եմ այն թեզի հետ, որ այսօրվա բերված փաստաթուղթը կարելի է բանակցել և դրանով հասնել խնդրի լուծման: Երբ Տեր-Պետրոսյանն ասում է, որ այսօրվա փաստաթուղթը փոխզիջումային է և սպասարկում է հայկական կողմերի շահերը, դրանով ինքը բառացի չի ասում, բայց ընդունում է, որ հայկական դիվանագիտությունը այս տարիների ընթացքում գնացել է ճիշտ ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանը չի նշում, որ ղարաբաղյան կարգավորման խոչընդոտը, խաղաղության և փոխզիջումների խոչընդոտը հայկական կողմերը չեն: «Անվանելով Ալիևին ռացիոնալ մտածող գործիչ, ինչպես ինքն է ասել՝ օդում կախված է թողնում, թե այդ ո՞ւմ պատճառով է, որ խաղաղություն հաստատել չի ստացվում, ո՞ւմ պատճառով է, որ փոխզիջում չկա, ո՞ր կողմը պատրաստ չէ փոխզիջումների: Նա չի նշում հասցեատիրոջը: Եթե ես չլինեի Էդուարդ Շարմազանովը, լինեի ոչ թե Հայաստանի, այլ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի քաղաքացի և կարդայի հարգարժան առաջին նախագահի հայտարարությունը, այնտեղ ես առաջին նախագահի կողմից կտեսնեի ցանկություն փոխզիջումների գնալու և խաղաղություն հաստատելու, բայց ես չէի տեսնի հասցեատիրոջը, թե ո՞վ է այս պահին պատասխանատու, որ չկա խաղաղություն և փոխզիջում: Իսկ փոխզիջում չկա, խաղաղություն չկա, բանակցությունները չեն կարող առաջընթաց ունենալ, քանի որ Ադրբեջանի բարձր ղեկավարությունը, որքան էլ առաջին նախագահը Իլհամ Ալիևին համարում է ռացիոնալ մտածող գործիչ, իռացիոնալ է տրամադրված: Դրա վառ ապացույցն ապրիլյան պատերազմն էր, դրա վառ ապացույցը Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հայ տարարությունների չկատարումն է, Ալիևի հիվանդագին, ցնորամիտ, լկտի հայտարարություններն են «իրենց պատմական հողեր Երևանը և Գորիսը մի օր նվաճելու մասին»: Մենք մշտապես ասել ենք, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, բայց ամեն գնով խաղաղության մենք պատրաստ չենք: Մենք պատրաստ չենք խաղաղության, որ Ալիևը պատերազմ հրահրի, իսկ մենք այդ ժամանակ ասենք, որ մենք խաղաղություն ենք ուզում: Մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք դրա համար քայլեր ձեռնարկում ենք, բայց հարգարժան առաջին նախագահի ելույթն ավելի ամբողջական կլիներ, երբ նա նշեր տարածաշրջանային անկայունության հիմնական մեղավորին, իսկ դա Ադրբեջանն է»,- մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ լիովին կիսում է Տեր-Պետրոսյանի այն կարծիքը, որ նոր պատերազմ հրահրելու դեպքում Ադրբեջանը դառը պարտություն է կրելու և ,մի քանի շրջաններ է կորցնելու:

Շարմազանովն անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի դիտարկումներին: «Տեր-Պետրոսյանն ասում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում կլուծվի նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ հայ-թուրքական սահմանի վերաբացումը, հայ-թուրքական հարաբերությունների վերահաստատումը չպետք է կապել ոչ թուրք-կիպրական, ոչ թուրք-սիրիական, ոչ ռուս-թուրքական, ոչ էլ ղարաբաղա-ադրբեջանական խնդիրների հետ: Սա ամրագրված է արձանագրություններում: Ես ցանկանում եմ մի հռետորական հարց հնչեցնել՝ իսկ ով է մեղավորը, որ այսօր հայ-թուրքական սահմանը փակ է, ով է 2009թ. հրաժարվել վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, Հայաստա՞նը, իհարկե, ոչ, Թուրքիա՞ն, իհարկե, այո: Եվ ես սպասում էի, որ պարոն առաջին նախագահը դրա մասին կխոսի: Այն որ մենք Թուրքիայի հետ պետք է գնանք հարաբերությունների հաստատման, այդ մասին հանրապետության նախագահն ասել է դեռ 2009թ. Մոսկվայում, իսկ մեր ամբողջ ֆուտբոլային դիվանագիտությունն ուղղված էր այդ քայլին»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի այն գնահատականին, որ ազգ-բանակ գաղափարախոսությունը Հայաստանում չի կարող արդյունավետ գործել և դրա ներդրման անհրաժեշտություն չկա՝ Շարմազանովն ընդգծեց, որ ինքն ազգ-բանակ գաղափարախոսության հետ կապված Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականին ծանոթ է եղել, քանի որ նրա ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկել համապատասխան օրենքի նախագծին, իսկ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդես են եկել հայտարարություններով: «Անկախ հարգարժան առաջին նախագահի կարծիքից՝ ես և քաղաքական մեծամասնությունը ունենք մեր գնահատականը, հիմնավորել ենք մեր գնահատականը: Ես իմ եզրափակիչ ելույթում ասել եմ, որ ազգ-բանակ գաղափարախոսությունը օրվա հրամայական է, որ այդ գաղափարախոսությունը չի նշանակում Հայաստանի Հանրապետության ռազմականացում, սա այլ բան է: Ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնել և այդ գաղափարին և դրա հեղինակ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Շատ հարգելով առաջին նախագահի կարծիք արտահայտելու իրավունքը, նրա կարծիքը, այդուհանդերձ, ազգ-բանակ գաղափարախոսության վերաբերյալ ես երկու անգամ ելույթ եմ ունեցել, բազմաթիվ լրատվամի ջոցների հարցազրույցներ եմ տվել, և Տեր-Պետրոսյանի այսօրվա խորը պատմագիտական վերլուծությունից հետո էլ իմ դիրքորոշումը չի փոխվել: և ոչ թե չի փոխվել նրա համար, որ ես աննպատակ սկզբունքային եմ, այլ նրա համար, որ իմ կարծիքն էլ ունի իր շարժառիթները, որոնց մասին ես խորհրդարանում խոսել եմ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal