Արցախի բնակչության 99.7 տոկոսը դեմ է նախկին «7 շրջանների» զիջմանը, նույնիսկ ԼՂՀ անկախության դիմաց
ՔաղաքականԸստ IPSC- հարցման` Արցախի բնակչության 99.7 տոկոսը դեմ է նախկին «7 շրջանների» միանգամից զիջմանը՝ նույնիսկ անկախության միջազգային ճանաչման դիմաց: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
«IPSC սոցիոլոգիական ընկերության կողմից այս տարվա հուլիսին Արցախում կատարված սոցհարցման արդյունքներով՝ Արցախի բնակչության 99.7 տոկոսը դեմ է նախկին «7 շրջանների» միանգամից զիջմանը՝ նույնիսկ անկախության միջազգային ճանաչման դիմաց, իսկ 99.4 տոկոսը՝ դրանց փուլային զիջմանը:
Ավելին՝ 82 տոկոսը ասել է, որ եթե նույնիսկ միջազգային ճնշման ներքո տարածքներ տալու խնդիր լինի, ապա ժողովուրդը պետք է զենք վերցնի եւ պաշտպանի այդ հողերը:
Հող տվողն էլ է ժողովուրդը, հող պաշտպանողն էլ...»,-գրել է նա: