Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


Համազգային թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի

Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրինության  որոշմամբ` Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 

«Հարգելով և գնահատելով մ եծ վարպետի` Սոս Սարգսյանի հիշատակը, ցանկանում ենք թատրոնին նոր շնչառություն հաղորդել, թարմ խաղացանկ և այն դուրս բերել միջազգային ասպարեզ: Համոզված եմ, որ Չալդրանյանն իր փորձով, անցած ուղիով և մասնագիտական բարձր վարպետությամբ մեծ օգուտ կբերի թատրոնին»,- նշեց նախարարը:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով` թատրոնի հիմնադիր և իրենց ուսուցիչ Սոս Սարգսյանից հետո անհնար էր թվում այլ գեղարվեստական ղեկավարի առկայությունը, քանի որ նրա դերը չափազանց մեծ էր իրենց կյանքում: «Կարծում եմ` գտել ենք այն ճիշտ մարդուն, ով կարող է ստանձնել այդ ծանր բեռը: Շնորհավորում եմ Վիգեն Չալդրանյանին և ցանկանում ասել, որ շատ սպասելիքներ ունենք իրենից»,-շեշտեց տնօրենը:

«Ես ոչ թե պաշտոն, այլ առաքելություն եմ ստանձնում: Այս ստեղծագործական խմբի հետ ցանկանում եմ ստեղծել առողջ ընտանիք և քայլել արվեստի ճանապարհով: Այդ առաքելությունը կարող եմ իրականացնել յուրաքանչյուրիդ աջակցությամբ»,-ընդգծեց Չալդրանյանը:

Նոր գեղարվեստական ղեկավարն ասաց, որ քաջ ծանոթ է թատերախմբի անդամների մեծամասնության հետ և կարծում է, որ լավագույններն են ներգրավված այնտեղ: «Ցանկանում եմ, որ Համազգայինը դառնա առողջ, մրցունակ թատրոն: Ինձ համար թատրոնն առողջարան է. հանդիսատեսը պետք է դիտի ներկայացումը, առողջանա և գնա իր մյուս գործերին, եթե այդպես չէ, ապա այն չի ծառայում իր նպատակին»,-նշեց նա:

Խոսելով թատրոնի շենքի մասին`Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ հարցը քննարկման փուլում է, և իրենք արդեն տարբերակներ ունեն, սակայն որոշումը դեռ հաստատված չէ, այդ իսկ պատճառով ինքը չի ցանկանում մանրամասներ ներկայացնել:

Անդրադառնալով կինոյում իր աշխատանքին՝ Չալդրանյանն ասաց, որ կինոն ժամանակավորապես պետք է համբերի:

Նոր գեղարվեստական ղեկավարը չցանկացավ մանրամասն ներկայացնել թատրոնի հետ կապված իր ծրագրերը, սակայն նշեց, որ պատրաստվում է անդրադառնալ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան դասականների ստեղծագործություններին:

Չալդրանյանի խոսքով` ինքն իսկապես երջանիկ է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար և մեծ պատասխանատվություն է զգում ինչպես թատերախմբի, այնպես էլ հանդիսատեսի առաջ:

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում: Կրում է սասունցի պապի անունը՝ Վաղարշակ, այսօր, սակայն, կինոաշխարհին հայտնի է Վիգեն անունով։ Առավել հայտնի է «Ապրիլ», «Ձայն բարբառոյ…», «Տեր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին» կինոնկարներով։ 1994-ին «Ձայն բարբառոյ…» կինոնկարի համար արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակին»։ 2001-ին ՀՀ անկախության հռչակման 10-րդ տարե դարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը՝ հայ կինոյում մեծ ավանդ ներդնելու համար։ 2007-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Չալդրանյանը որպես ռեժիսոր և դերասան աշխատել է Հայաստանի գրեթե բոլոր թատրոններում:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների