Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին
ՔաղաքականՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչությունը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: