ՀՀԿ-ն պատրաստ է մրցակցության ցանկացած քաղաքական ուժի հետ
ՔաղաքականՀՀԿ-ն, որպես քաղաքական համակարգի առանցք, պատրաստ է ընդունել ցանկացած քաղաքական ուժի հետ մրցակցությունը:
Այս մասին նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն` անդրադառնալով այն հարցին, թե ինչ կփոխվի քաղաքական դաշտում Վիկ տոր Դալլաքյանի և Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտք գործելով:
«Չեմ կարծում, որ ընդդիմադիր դաշտում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու: Ամեն դեպքում Հանրապետական կուսակցությունը պատրաստ է ընդունել մրցակցությունը, ինչպես նաև ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցությունը, եթե դա ծառայեցվելու է ի շահ մեր պետության և ի շահ հասարակության»,-ասաց Արտակ Զաքարյանը: