Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ» Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Եթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»


Նախընտրական ֆա՞րս. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կոռուպցիա կա և այն տիրապետող է բացառապես բոլոր ոլորտներում: Այս աքսիոմատիկ ճշմարտությունը ոչ ոք կասկածի տակ չի դնի: Անգամ իշխանական թևը, ամենաբարձր մակարդակով: Ժամանակ առ ժամանակ, Հայաստանում սկսվում է վհուկաորս, ու այդ որսի ընթացքում տուժում են որոշ կաշառակերներ: Չեմ պնդում, թե դա վատ է: Ցանկացած կոռուպցիոն բացահայտում կամ կաշառակերության դեպքի կանխում իր մեջ պարունակում է դրական իրողություն: Սակայն տարօրինակ է այն հանգամանքը, որ նման երևույթները մեզանում լինում են խիստ ընդմիջումներով և երաշտային սեզոնների նման: Ասել կուզե, դրանք համակարգված և համակարգային են, միայն թե, համակարգի համար էական չէ, թե այս անգամ ով կհայտնվի «հիվանդ օղակի» դերում: Համակարգը չի ճանաչում անձեր, զգացմունքներ, հույզեր: Այն պետք է գործի անխափան, այլապես կդադարի համակարգ լինելուց: Վերջին բացահայտումների մասով բավականին ուշագրավ շարք է: ՊՆ մայոր, փոխգնդապետ, քաղաքապետարանի բաժնի վարիչ, դատավոր և այլն: Սակայն այս կոսմետիկ վիրահատությունը շատ քիչ է էական հարցեր լուծելու համար: Հասարակությունը վաղուց ձեռք է բերել յուրատեսակ հոտառություն, որն իրեն հնարավորություն է տալիս չխաբվել նմանօրինակ իմիտացիաներից: Ընդհանրապես կոռուպցիան և դրանից բխող իրողությունները, արդյունք են վատ կյանքի, չկայացած քաղաքական և պետական համակարգի, ավանդութային իրավունքի արտահայտման և այլն: Միջանկյալ դիտարկում անենք ասվածի վերաբերյալ: Ոչ վաղ անցյալում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվեց կաշառք վերցնելու պահին: Այս պատմության մեջ կա երկու աբսուրդ, եթե կուզեք` անգամ ողբերգություն: Նախ վայրը, որտեղ կաշառք էր վերցնում դատավորը: Անցումի տակ: Սկսենք նրանից, որ անգամ տեղյակ լինելով դատական համակարգի մինչև վերջ կոռումպացված լինելու մասին, հասարակությունն ամեն դեպքում ակնածանքով կամ պատկառանքով է վերաբերվում դատավորներին: Պատկերացրեք ինչ տիրապետող նվաստացուցիչ վիճակ է արդեն Հայաստանում, որ դատավորը կաշառք է վերցնում անցումի տակ: Այդպես երևի չէր վարվի անգամ գյուղակադեմիայի սեմինարավարը: Երկրորդ՝ կաշառքի չափը՝ 1000 դոլար: Սա արդեն հայաստանյան սոցիալական իրականության ամենաողբերգական արտահայտումն է: Վերադառնալով բուն թեմային, փաստենք, որ գործընթացը չի կրում մասշտաբային բնույթ: Եթե մենք ուզում ենք կոնկրետ փոփոխություններ ու հստակ հանգրվան, ապա այն պետք է կրի զանգվածային բնույթ: Սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է դրսևորի քաղաքական կամք, ազատվի այդ բարդույթից ու սև գծից: Այդ դեպքում, իրական շանս կունենա հասարակության մեջ վերականգնելու իր սասանված հեղինակությունը: Հասկանալի է նաև, որ այդ ամենը մեկ օրում լուծելու խնդիր չէ: Ուստի, գործընթացը պետք է սկսել վերին էշելոններից: Չենք ասում, թե ռազմական կոմունիզմի քաղաքականություն կիրառելով, անխտիր պետք է գնդակահարել բոլորին: Բայց համակեցության նորմերում, գալիս է մի պահ, երբ մարդիկ պարզապես ստիպված են հրաժարվել զարտուղի ճանապարհներով ստացվող բարիքներից, ի շահ պետության հետագա գոյության: Եթե իշխանությունը չի գնում այս ուղիով, և շարունակում է փոքրիկ կոսմետիկ միջոցառումները, ապա դրանք նախընտրական ֆարս լինելուց զատ, այլ կերպ չեն ընկալվելու:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան