Այսօր կարելի է քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին հղել մեր շնորհակալական խոսքը
ԲլոգԳարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի ներկա ցուրտ ձմեռը մի հաճելի զգացում է առաջացրել հազարավոր երևանցիների և հատկապես վարորդների մոտ: Դա սառույցից և ձնից մաքրված փողոցներն են, որն անշուշտ փրկում է մեզ վթարներից, հեշտացնում մեր աշխատանքն ու առօրյան: Նման իրավիճակ շատ վաղուց չէր եղել: Եվ այսօր կարելի է քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին հղել մեր շնորհակալական խոսքը և նշել քաղաքապետարանի և նրա հետ համագործակցող կազմակերպությունների արդյունավետ և օկտակար աշխատանքը: Հուսով ենք, որ այսպես կլինի միշտ: