ՀՀ և Իրանի նախագահները մտքեր են փոխանակել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու շուրջ
ПолитикаԱնհնար է փոխանցել Հայաստան-Իրան հարաբերությունների ողջ խորությունն ու ընդգրկվածությունը՝ դրանք սոսկ բարեկամական բնութագրելով: Երևանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:«Սակավաթիվ են այն ժողովուրդները, որոնց պատմության քառուղիներում վիճակված է եղել հազարամյակներով քայլել կողք կողքի և այ սօր էլ շարունակել սերտ փոխգործակցությունը՝ առանձնահատուկ հարգանք տածելով միմյանց մշակույթի հանդեպ: Հայաստանը, համոզված եմ նաև Իրանը, շահագրգռված են անել առավելագույնը ավանդական, հարուստ կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:
Նախագահ Սարգսյանն ընդգծեց, որ դրա վկայությունն են անկախությունից ի վեր Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների բարձր մակարդակը, համատեղ ծրագրերը, աշխույժ փոխայցերը և Իրանի նախագահի ներկա այցը Հայաստան: «Անտարակույս, այսօր ստորագրվելիք փաստաթղթերը և ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելուն: Մենք այսօր համակարգային և բովանդակային քննարկումներ ունեցանք երկկողմ օրակարգի ամենատարբեր հարցերի շուրջ: Մենք վերահաստատել ենք համատեղ ծրագրերի իրա կանացմանն ուղղված մեր հանձնառությունը, կարևորեցինք քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը, քննարկեցինք տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, գործարար շրջանակների միջև կապերի խթանման հետ կապված հարցեր»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա հավելեց, որ անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին: «Ես իմ գործընկերոջը խորին երախտագիտություն հայտնեցի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Իրանի ընդգծված հարգանքի և հոգածության, ինչպես նաև Իրանի հայ համայնքի հանդեպ ավանդական հոգատար վերաբերմունքի համար»,- ընդգծեց Նախագահ Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում շարունակվում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը: «Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակի ապահովման նկատառումներից և Երևանում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ անդրադարձանք Իրան-Հայաստան-Վրաստան-
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շուրջ՝ կարևորելով համագործակցության այն հնարավորությունները, որոնք ընձեռում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Շարունակվում են աշխատանքները երկու երկրների տնտեսվարողների համար բիզնես գործունեության միջավայրը և ներդրումային կանոնակարգումները բարելավելու ուղղությամբ: Այս համատեքստում ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր երկրների քաղաքացների համար մուտքի արտոնագրերի վերացման կարևորությունը: Վստահ եմ, որ մեր երկրների միջև փոխճա նաչելիության բարձրացումը կնպաստի նաև առևտրատնտեսական կապերի խորացմանը»,- եզրափակեց Նախագահ Սարգսյանը: