Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայաստանը և Իրանը կարող են մաս կազմել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքին. Ռոհանի

Economics

Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի համոզմամբ՝ Հայաստանը և Իրանը կարող են մաս կազմել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքին: «Հնարավոր է ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղու միջոցով միմյանց կապել Սև ծովը և Պարսից ծոցը, ինչը մեր տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների միջև առևտրատնտեսական գործունեության համար նպաստավոր պայմաններ կստեղծի»,- ասել է Ռոհա նին` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում: 

Իրանի Նախագահի խոսքով` Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև հաստատվել են ջերմ և բարեկամական հարաբերություններ: Հայաստանի և Իրանի ժողովուրդները դարեր և հազարամյակներ ապրել և գոյակցել են միմյանց կողքի և մաս են կազմել նույն քաղաքակրթական միջավայրին: Իրանի նախագահը նշել է, որ դեռևս իր երդմնակալության արարողության ժամանակ առիթ են ունեցել  Թեհրանում հյուրընկալելու ՀՀ Նախագահին և այս տարիների ընթացքում հարմար առիթ էին փնտրում՝ պատասխան այց կատարելու Հայաստան:

«Ուրախ եմ, որ այսօր դա տեղի ունեցավ: Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն մեծ ներուժ, սակայն դրա միայն մի մասն է մինչ այժմ օգտագործվել, իսկ մնացած մասը պետք է իրացնենք առաջիկա ամիսներին և տարիներին: Մենք լավ հարաբերություններ ունենք էներգետիկայի բնագավառում և բանակցությունների ընթացքում պայմանավորվեցինք էլ ավելի զարգացնել այդ հարաբերությունները, մասնավորապես՝ գազի արտահանման ծավալների մեծացման, Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի տարանցման, էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղություններով: Մենք պետք է շարունակենք և ավարտին հասցնենք Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը»,- ասել է Իրանի Նախագահը` ավելացնելով, որ քննարկել են նաև բնապահպանության ոլորտին վերաբերող հարցեր, կարևորել Արաքս գետի աղտոտման հարցի կարգավորումը, քանի որ այդ գետը մեր տարածաշրջանի հարստությունն է:

«Հուսով եմ, որ պարոն Սերժ Սարգսյանի կարգադրությամբ այդ հարցը լուծում կգտնի: Պայմանավորվեցինք ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները, նպաստավոր պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների և ներդրողների համար: Այս կապակցությամբ նշվեց նաև ՀՀ-ԻԻՀ սահմանային գոտում գտնվող «Արաս» տնտեսական գոտում համատեղ ներդրումների իրականացման հնարավորությունը, իսկ այդտեղ արտադրված ապրանքները հնարավոր կլինի արտահանել Հայաստան և Իրան, ինչպես նաև այլ երկրներ:

Մենք ունենք արդյունավետ փոխգործակցություն նաև գիտության և տեխնոլոգիաներ ի ոլորտում»,- նկատել է Ռոհանին` ավելացնելով, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է հատկապես բանկային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը:

Իրանի Նախագահի խոսքով` այսօր Իրանի և Հայաստանի Կենտրոնական բանկերի նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունները լայն հնարավորություններ կստեղծեն մեր երկրների բանկային համակարգերի միջև կապերի զարգացման համար, ինչը կդյուրացնի առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունների լիարժեք օգտագործումը:

ՀՀ և Իրանի նախագահները քննարկել են նաև Իրանի և ԵԱՏՄ միջև արտոնյալ առևտրի ռեժիմի հաստատմանը վերաբերող հարցեր, ինչը ճանապարհ կբացի հետագայում ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար:

«Մենք անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Հայաստանը և Ադրբեջանը մեզ համար հարևան և բարեկամ երկրներ են և մենք ցանկանում ենք, որ Ղարաբաղում ականատեսը լինենք քաղաքական և բանակցային ճանապարհով կայուն խաղաղության հաստատմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անտարակույս, կայուն խաղաղությանը հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և պետք է բանակցությունների միջոցով, միջազգային նորմերի համաձայն, հասնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը:

Հանդիպման ընթացքում նաև քննարկեցինք ահաբեկչության թեման, քանի որ այն վերաբերում է տարածաշրջանի բոլոր երկրներին: Բարեբախտաբար, մեր երկու երկրներում էլ անվտանգությունը գտնվում է բավարար և լիարժեք մակարդակի վրա, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է բազմակողմանի համագործակցությամբ ջանքեր գործադրենք ահաբեկչության դեմ պայքարում, որպեսզի հնարավոր լինի վերջնականապես հաղթահարել այդ խնդիրը»,- ասել է Ռոհանին` շեշտելով, որ անդրադարձել են նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին, քանի որ այդ երկրները բախվում են ահաբեկչության խնդրին, և պետք է աջակցություն ցուցաբերել այդ երկրներին ահաբեկիչների դեմ պայքարի հարցում:

«Մենք համակարծիք էինք նաև այդ տարածաշրջանում, հատկապես Հալեպում ստեղծված հումանիտար խնդիրների կապակցությամբ: Հայաստանը և Իրանը ունեն միջազգային կազմակերպություններում համագործակցության լավ ավանդույթներ և մենք համակարծիք ենք, որ այդ ավանդույթները ևս պետք է շարունակվեն:

Հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում մեզ կհաջողվի առևտրատնտեսական, գիտական, մշակութային, միջազգային և տարածաշրջանային ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման համար լավ հիմք ապահովել»,- եզրափակել է Ռոհանին: 



The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal