Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովին

Economics

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը: 

Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից և միտված է նպաստելու հայ-իրանական առևտրատնտեսական կապերի խորացմանը: 

Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ավարտելով պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն՝ ԻԻՀ Նախագահը գործարար համաժողովից հետո մեկնել է Երևանից:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Իրան գործարար համաժողովում ունեցած ելույթում նշել է.  

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հարգարժա՛ն գործարարներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ արդեն ավանդական դարձած հայ-իրանական գործարար համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին:

Նման համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնց թվում ցանկանում եմ հիշատակել հոկտեմբեր ամսին Իրանում կայացած «Հայաստան Էքսպո-2016» ցուցահանդեսը, դարձել են շատ կարևոր հարթակ՝ համախմբելով մեր երկրների պետական ու գործարար հատվածի ներկայացուցիչներին և նրանց հնարավորություն ընձեռելով քննարկելու առկա հիմնախնդիրները, մշակելու մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործուն մեխանիզմներ և ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ: 

Այսօր մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ամբողջովին օգտագործված չէ, իսկ ավելի ստույգ և անկեղծ լինելու համար ասեմ, որ այդ ներուժի ընդամենը մի չնչին մասն է օգտագործվում:

Անհրաժեշտ է մեր առևտրատնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչելու խոշոր տնտեսական ծրագրեÖ €, որոնց հաջողված փորձն ունենք, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում։

Այսօր ես պարոն Նախագահին խնդրեցի խրախուսել տարբեր ոլորտների խոշոր գործարարներին՝ գալու Հայաստան և այստեղ գործ դնելու, ինքս էլ խոստանալով, որ կխրախուսեմ հայ գործարարներին՝ նույնն անել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այստեղ ես անձնական հսկողության տակ կվերցնեմ այն բոլոր գործերը, որ իրանցի խոշոր գործարարները կդնեն Հայաստանում:

Մենք ցանկանում ենք նաև, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկրներÕ « տնտեսությունների համար: Իհարկե, իրանցի շատ գործարարներ վաղուց արդեն հաջողությամբ գործունեություն են ծավալում Հայաստանում, սակայն հուսով եմ, որ այս համաժողովը կնպաստի իրանական գործարար շրջանակների կողմից Հայաստանի՝ դեռևս չօգտագործված ներդրումային հնարավորությունների բացահայտմանը:

Հարգելի՛ գործարարներ,

Այսօր Հայաստանում ստեղծված են բոլոր նախադրյալները՝ ներդրումներ կատարելու և հաջողությամբ գործարարությամբ զբաղվելու համար: Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ թեև Հայաստանը փոքր և բաց տնտեսությամբ երկիր է և հենց դրա համար էլ շատ զգայուն է արտաքին միջավայրից եկող բացասական ազդակների նկատմամբ, այդուհանդերձ, իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության շնորհիվ մեզ հաջողվել է երկրում ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր: Անշու՛շտ, պակաս կարևոր չէ երկրի գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը: Վերջին տարիներին այս ոլորտում իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնք բարձր են գնահատվել մեր միջազգային գործընկերների կողմից: Սակայն մենք չենք պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով:

Այսպես, օրենսդրական բարեփոխում ների շնորհիվ նախատեսված է ամրագրել ազգային և առավել բարենպաստության ռեժիմները, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում այժմ գործող և ապագայում նախատեսված արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից։ Նպատակ ունենալով աջակցել գործարարներին, գործարար միջավայրի զարգացմանը՝ հետևողականորեն կրճատվում և պարզեցվում են մի շարք ընթացակարգեր։

Հայաստանում ներդրումներ կատարելու համեմատական առավելություններից մեկն էլ այն է, որ մեր եր կիրն ունի առևտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: Մասնավորապես, իրանցի ձեռներեցները, գործունեություն ծավալելով Հայաստանում, կարող են օգտվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից: Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով, առանց վարչարարական խոչընդոտների, կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկա: Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ և Հայաստանն օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից», որի հապավումը կոչվում է GSP և ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից:

Հայաստանը, որպես Իրանին սահմանակից և բարեկամ երկիր, նաև դարպաս և լրացուցիչ տրանսպորտային միջանցք է դեպի ԵՄ և ԱՊՀ երկրներ: Այս առումով կարևորում եմ այսօր իրականացման փուլում գտնվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցÕ « նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի:

Նշեմ, որ Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և բարեկամ Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ հասնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կասկածից վեր է, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ են պարունակում, սակայն վերջինիս լիարժեք բացահայտման ճանապարհին կան խնդիրներ, որոնք մեզանից պահանջում են ամենօրյա սրտացավ վերաբերմունք և համատեղ լուծումներ:

Մասնավորապես, երկու երկրների տնտեսավարողների համար շարունակում են բավականին բարդ թվալ բիզնես գործունեության և ներդրումային կանոնակարգումները: Լուծման սպասող խնդիրներից կառանձնացնեի նաև Հայաստանից Իրան և Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցման, Սյունիքի մարզում՝ Իրանին սահմանամերձ գոտում ստեղծվող ազատ տնտեսական գոտու և իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու միջև համագործակցության հարցերը։

Այնուհանդերձ, համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև տնտեսական սերտ համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի ոչ միայն զուտ առևտրային կապերի ամրապնդմանը, այլև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գիտելիքահենք տնտեսության զարգացմանը: 

Ցանկանում եմ նշել նաև, որ Իրանի՝ վերջին տարիներին գրանցած հաջողությունները, օրինակ՝ նանոտեխնոլոգիաների ոլորտում, Հայաստ անի հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապացուցում են, որ հնարավոր է լուրջ ձեռքբերումների հասնել բարձր տեխնոլոգիաների բնագավառում նույնիսկ արտաքին սահմանափակումների կամ սահմանափակ ռեսուրսների պարագայում։ Անկասկած, երկու հարևան և բարեկամ պետությունների գիտական և նորարարական ներուժի համախմբումը կնպաստի մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը և արդյունաբերության մրցունակության բարձրացմանը։

Ուստի, անհրաժեշտ եմ համարում նորագույն և բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների միջև մշտական աշխատանքային կապերի հաստատումը:
Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ որոշում է կայացվել և ստեղծվել են կոնկրետ ուղղություններով չորս ենթահանձնաժողովներ: Կարծում եմ, որ սա համագործակցության առումով աշխուժություն կմտցնի կոնկրետ ոլորտներում:

Իրանցի գործարարների համար հնարավոր համագործակցության ոլորտներ կարող են լինել նաև դեղագործությունը, բժշկությունը, ոսկերչությունը, տեքստիլ արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, սննդի վերամշա կումը, տրանսպորտը և այսպես կարելի է թվարկել շատ-շատ ոլորտներ:

Մեծ ներուժ եմ տեսնում նաև մշակութային, առողջապահական, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման համար։ Այս առումով հատկապես կարևորում եմ մեր երկրների միջև մուտքի արտոնագրերի վերացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Այսօր պարոն Նախագահը հետաքրքրվում էր, թե այս տարի ինչպիսի՞ դինամիկա կա տուրիզմի աճի կամ նվազման առումով, և ես նրան ասացի, որ առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն են այցելել երկու հարյուր վաթսուն հազար իրանցի զբոսաշրջիկներ, այն դեպքում, երբ ամբողջ անցյալ տարի դրա գրեթե կեսն էր այցելել: Հույս ունեմ, որ մենք տարվա արդյունքներով արդեն հատելու ենք, տա Աստված, երեք հարյուր հազարի սահմանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Լիահույս եմ, որ այս համաժողովն իրապես կնպաստի մեր երկրների հնարավորությունների բացահայտմանը և համագործակցության լավագույն ձևաչափերի նախանշմանը։ 

Սիրով հրավիրում ենք իրանական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում` հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Մեկ անգամ ևս վստահեցնում եÕ ´ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրի պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ` ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում: 

Շնորհակալ եմ նաև Ձեզ, մեծարգո՛ պարոն Նախագահ, մասնակցության և մեր երկրների միջև տնտեսական կապերը զարգացնելու հարցում ևս ցուցաբերած աջակցության համար:

Շնորհակալություն»:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023