Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՀՀ Աժ հանձնաժողովը և ՌԴ ԴԺ Պետդումայի կոմիտեն չորրորդ համատեղ նիստն են գումարել

Politics

 ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 22-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մինչ նիստի աշխատանքներին անցնելը` անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ահաբեկչի գնդակից զոհված Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության փաստին:

«Մենք խստորեն դատապարտում ենք նմանատիպ գործողությունները, որոնք եւս մեկ անգամ ապացույցն են առ այն, որ ահաբեկչության դեմ պայքարը մեր օրակարգերում առաջնային է եւ նմանատիպհանցագործությունների բացահայտումն է, որ պետք է հետագայում կանխարգելի ոճրագործությունների կրկնությունը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են դեսպանի վառ հիշատակը:

Ողջունելով ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության նորընտիր գործընկերներին ՀՀ խորհրդարանում հյուրընկալվելու կապակցությամբ՝ Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովների համատեղ նիստն իր ներդրումը կունենա հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական եւ նեդրումային համագործակցության ակտիվացման, անվտանգային ոլորտում փոխգործակցության եւ ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացման համաÖ €:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է երկկողմ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար հուսալի գործընկեր եւ բարեկամ երկիր է: Լեոնիդ Կալաշնիկովի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվելիք հարցերը կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը: Խոսելով անվտանգության խնդիրներից՝ կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ կոմիտեի առաջարկով ռուսական կողմը վավերացրել է ՀայաստանÕ « Հանրապետության եւ ՌԴ-ի միջեւ կովկասյան շրջանում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծմանը վերաբերող համաձայնագիրը: Նշվել է նաեւ, որ կոմիտեի առաջարկով Պետական դումային է ներկայացվել երկրների միջեւ շարժական եւ ռազմարդյունաբերական արտադրանքի ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Լեոնիդ Կալաշնիկովը կարեւորել է նաեւ տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու պետությունների համագործակցությունը:

«Տնտեսական համագործակցության հեռանկարները եւ ինտեգրացիոն դինամիկան Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Միջխորհրդարանական համագործակցության նախաձեռնություններն ու աջակցությունը բիզնես նախագծերի իրագործման եւ ներդրումների գրավչության համար» թեմայով ելույթ են ունեցել ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին եւ Հայաստանի պետական տնտեսագիտական Õ �ամալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը:

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ գլոբալ մարտահրավերների եւ համաշխարհային տնտեսության զարգացման ներկա փուլում Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրներից պահանջվում է տարածաշրջանային ինտեգրման գործընթացների խորացում` ԵԱՏՄ տարածքում առեւտրատնտեսական հարաբերությունների բարելավմանը նպաստող տնտեսության արդիականացման միջոցով: Վարդան Այվազյանի խոսքով՝ այս գործընթացն առաջին հերթին ենթադրում է փոխշահավետ ներդրումների ներգրավում, ապրանքաշրջանառության մակարդակի բար ձրացում, մրցունակության աճ` բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինտեգրացիոն-կորպորատիվ ծրագրերի իրականացմամբ, առեւտրի ազատ գոտիների ստեղծմամբ, ԵԱՏՄ երկրների արտադրական կարողությունների միացմամբ` դրանով իսկ բարելավելով անդամ երկրների մակրոտնտեսական ցուցանիշները: Նշվել է, որ այդ նպատակին հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել ճկուն մեխանիզմներ միասնական տնտեսական տարածքի գործունեության համար` ապահովելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչն իր հերթին կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությոÖ �նների եւ բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացմանը` հատկապես հաշվի առնելով Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու կառուցման ծրագրին միանալը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին անդրադարձել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ աճող առեւտրաշրջանառությանը, խոսել է մի շարք ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի մասին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների դինամիկան, մակրոտնտեսական ցուցանիշները, ԵԱՏՄ անդամ երկրներում կոռուպցիայի մակարդակը, 2016 թվականի ընթացքում ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալները, դրանց աճի պատճառները: Աշոտ Թավադյանն անհրաժեշտ է համարել ԵԱՏՄ տարածքում կոռուպցիայի դեմ արդյունավետ հակազդմանն ուղղված համապատասխան միջոցների ձեռնարկումը:

«Տարածաշրջանային անվտանգություն. հայ-ռուսական համագործակցություն եւ տարածաշրջանային անվտանգության ապահովում Հարավային Կովկասի տարածքում» թեմայով ելույթ են ունեցել ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆÕ �սոր Հայկ Քոթանջյանը, «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ներուժին եւ խոսել ոչ միայն ձեռքբերումների, այլեւ անելիքների մասին: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ այս համագործակցության առաքելությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ապահովումն է: Սակայն, ըստ պարոն Հարությունյանի, միայն ռազավարական համագործակցությունը բավարար չէ, պետք է զարգացնել նաեւ տնտեսական բաղադրիչը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը խոսել է հայ-ռուսական երկկողմ հետաքրքրությունների մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ եւ պահպանել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ, սակայն չի կարող անել դա Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները կորցնելու գնով: Կոնստատնտին Զատուլինի կարծիքով՝ Արցախի հարցը պետք է լուծում ստանա՝ այլեւս չվերսկսվելու պայմանով:

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը խոսել է հայ-ռուսական համագործակցության մասին ռազմական ոլորտում: Նա նշել է, որ փորձագիտական ինստիտուտների ստեղծումը մեծապես կնպաստի մեր երկրների համագործակցության զարգացմանը, եւ Հայաստանը կարող է հարթակ դառնալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ:

«Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը, պատմական ընդհանրություններին: Նա նշել է, որ երկու երկրների բարեկամությունը պետք է դիտարկել միմյանց համար կարեւորության եւ անփոխարինելիության տեսանկյունից:

«Համագործակցությունը միջազգային խորհրդարանակ հարթակներում` ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, ՍԾՏՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն» թեմայով ելույթներ են ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կազբեկ Տայսաեւը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մհեր Շահգելդյանը, Արտաշես Գեղամյանը, Վահե Էնֆիաջյանը եւ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճ եմյանը:

Նիստի ավարտին պատգամավորներն ընդունել են համատեղ հայտարարություն: 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal