Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Գառնիկ Իսագուլյանը ներքաղաքական առևտրի և հնարավոր վերադասավորումների մասին

Interview

Փաստ է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը անկախ նրանից, թե ՀՀ որ նախագահի օրոք ինչ պաշտոն է զբաղեցրել, ո'չ երբևէ թալանի է մասնակցել և ո'չ էլ բիզնեսներ է «հետ գցել»: Այդ իսկ պատճառով էլ կաշկանդված չէ ասել այն, ինչ մտածում է: Ամփոփելով տարին՝ «Փաստի» հետ զրույցում նա նշեց, որ թեև աշխատում է երկրի նախագահի ինստիտուտը չվարկաբեկել, սակայն այն գործընթացները, որ տեղի են ունենում այսօր, տեղիք են տալիս երբեմն-երբեմն անդրադառնալ նաև մեր անցյալին և հանրությանը պարբերաբար իրազեկել, թե 90-ականներից սկսած մինչ օրս ՀՀ տարբեր պաշտոնատար անձիք ինչ վերաբերմունք ու տեսակետներ են ունեցել երկրի առջև ծառացած տարբեր հարցերի վերաբերյալ: Այդ թվում, ինչու ոչ, նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասով, քանի որ վերջին շրջանում գալիք ընտրությունների հետ կապված բավականին լուրջ հայտարարություններ են արվում, որոնք որևէ կերպ համատեղելի չեն հայկական երկու պետությունների և մեր ազգային շահերի տեսանկյունից։

«Այդ առումով կարող ենք հետ գնալ մեր նորօրյա պատմության առաջին տարիները և օրինակի համար ուսումնասիրել, թե ինչ խնդիրներ են առաջացել Քարվաճառը ազատագրելու ժամանակ, արդյո՞ք երբևէ խոսք եղել է Նախիջևանի վերաբերյալ և ինչպե՞ս է այն փակվել։ Այս շարքը կարելի է շարունակել, միայն ասեմ անչափ կարևոր մի բան․ ստացվում է այնպես, որ ՀՀ առաջին նախագահը թե՛ նախկինում և թե՛ հիմա առևտրի մեջ է, ո՞ւմ հետ և ի՞նչ նպատակով՝ դժվարանում եմ ասել, բայց առաջանում է տպավորություն, որ նա առևտուրն անում է թե՛ արտաքին ուժերի հետ և թե՛ ներքին՝ երկուստեք առաջարկելով իր ծառայություններն՝ ընտրություններում որոշակի հաջողություններ արձանագրելու պարագայում: Այդ գործելաոճն անչափ խոցելի է և չի կարող հաջողություն բերել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ էլ նրա կողմից աջակցվող թիմին»,- ասում է Գ.իսագուլյանը:

Քաղաքական գործչի կարծիքով միակ անձն, ով կարող է ինչ-որ բան փոխել հետագա ընտրությունների տոկոսային հարաբերակցությունում Գագիկ Ծառուկյանն է, բայց հարց է, թե նա կրկին քաղաքականություն մուտք գործելու որոշում կկայացնի՞ և եթե՝ այո՛, ապա ի՞նչ ձևաչափով:

«Մնացած առումներով ընդդիմությունը որևէ շանս չունի առաջնային դիրք գրավելու համար, քանի որ և՛ ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունից հետո, և՛ հուլիսյան դեպքերի ժամանակ ճիշտ չկարողացան կողմնորոշվել քաղաքական դաշտում և շատ սխալներ թույլ տվեցին, այդ թվում նաև բացահայտվեց այն իրողությունը, որ նրանց համար ոչ թե պետականության հարցն է առաջնայինը, այլ իշխանություն ստանալը»,- ասում է Գ․ Իսագուլյանը: Նրա գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել ոչ թե ընդդիմադիրի, այլ այլընտրանքի կեցվածքով: Շատերի՝ հատկապես ընդիմադիրների համար, դա ընկալելի չէ, քանի որ իրենք իշխանություններին ամեն կերպ ընդդիմանալու խնդիր են հետապնդում:

«Ի դեպ, ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ոչ ԲՀԿ-ի միջոցով վերադառնալ քաղաքականություն: Չի բացառվում, որ նոր թիմ ձևավորի այլ ձևաչափով: Դա, իհարկե, ինքը կորոշի, սակայն նրա մուտքը կտրուկ կփոխի ուժերի հարաբերակցությունը, որը կլինի ոչ թե հօգուտ ընդդիմության, այլ իշխանական-այլընտրանքային դաշտի»,- ասում է Գ. Իսագուլյանը:

Խոսելով Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու որոշման մասին՝ նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում իր անելիքը, ուղղակի յուրաքանչյուրը, այդ թվում նաև նախկին պաշտպանության նախարարը, պետք է հստակ հասկանա, որ եթե մտնում է քաղաքականություն, ապա պետք է համակերպվի, որ «նշանառուն» այլևս իրենց վրա նույնպես կկենտրոնանա:

«Շատերը պետք է չմոռանան, որ այն թերացումները, որոնք եղել են և որոնց մասին լռել են, կարող են դառնալ քրեական գործեր: Եթե մարդիկ իրենց մաքուր են պահել և ոչ մի թերացում չունեն, ապա Աստված իրենց հետ: Իհարկե, ես կողմ եմ, որ բոլոր պարագաներում և անկախ անձերից բոլոր տեսակի արատավոր երևույթների մասին բարձրաձայնվի: Ու կարծում եմ, որ Սեյրան Օհանյանն այդ ամենը հաշվարկել է: Բայց այստեղ կա մի «բայց»: Ինձ համար հասկանալի չէ, երբ որևէ մեկը մի միջավայրում 20 տարի աշխատելով չի իմանում, որ այնտեղ սև էր, իսկ հեռացվելուց հետո նոր է դրա մասին իմանում: Եվ տպավորությունն այնպիսին է, որ ինքը սպիտակ, ամպոտ ոտքերով հանկարծ իջել է երկնքից և ընկել է սև ամպերի միջավայր, որն ուզում է փոխել։ Բայց իմ կարծիքով, մարդիկ պետք է շատ ավելի ազնիվ լինեն, քան ներկայանում են իրականում, և կան բաներ, որոնք երբևէ հնարավոր չի լինում ժխտել »,- ասում է Գ. Իսագուլյանը:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal