ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման կարգը

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է քայլերը կառավարության կողմից որդեգրած` օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, նրանց նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառման, բիզնեսի ներկայացուցիչների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման ուղղություններով: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով հաստատվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և հավաստագրերի տրամադրման կարգը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը հարկ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած փաստացի գործունեության իրավաչափության վերաբերյալ Կոմիտեի պաշատոնական հավաստումն է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու նատակով անհրաժեշտ է ներկայացնել դիմում էլեկտրոնային եղանակով, որից հետո օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կստանան սահմանված չափանիշները բավարարող տնտեսվարողները, որոնց ցանկերը կհրապարակվեն հարկային մարմնի պաշտոնական կայքէջում:

ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Անի Մխիթարյանն, անդրադառնալով նորամուծությանը, նշել է. «Վերոհիշյալ իրավական ակտով լրացուցիչ պարտավորություններ կամ իրավունքները սահմանափակող դրույթներ հարկ վճարողների համար նախատեսված չեն, այլ ընդհակառակը` նախաձեռնությունը նպատակ ունի սահմանելու որոշակի նոր արտոնյալ պայմաններ օրինապահ հարկ վճարողների համար: Ներկա պահին բարեխիղճ տնտեսվարողների համար քննարկվում են բանկերի կողմից արտոնյալ վարկերի տրամադրման ընթացակարգերը: Նախաձեռնությունը կարևոր կլինի ինչպես հարկ վճարողների հ ամար` շրջանառու միջոցները համալրելու նպատակով արտոնյալ պայմաններով վարկեր ներգրավելու, այնպես էլ ներդրողների համար` բիզնես գործընկերներ ընտրելու տեսանկյունից»:

loading...
Զուրաբյանը վստահեցնում է՝ Մուկուչյանն իր մատներից կոմպլեքսավորվում է Փաստաբան Տիգրան Աթանեսյանին ծեծի են ենթարկել Կասանո. Պոգբան ու Բալոտելին գերագնահատված են, նրանց բախտը բերել գործակալի հարցում Մուկուչյանն ու Զուրաբյանի մատը Քաշմիրում գրոհյաինները հարձակվել են հնդկական ռազմաբազայի վրա Կարգապահական տույժեր. ամփոփվել են բաց նամակի ուսումնասիրության արդյունքները Կարմիր գծերի տուգանքի համար նվազագույն շեմը կսահմանվի 3 հազար դրամ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կոչ է արել Թուրքիայի հստակեցնել դիրքորոշումը ԵՄ հարցում Ռազմատենչները Պեդրո Ագրամունտին արգելել են նախագահել ԵԽԽՎ նիստը. նա կարող է հրաժարական ներկայացնել Պոլ Պոգբան բաց կթողնի մանչեսթերյան դերբին Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած ճանապարհահատվածը կրկին փակ կլինի Մշակույթի ոլորտում ներդրումային ծրագրերից շատերը սկսվել են Խրոնիկ անտարբերության համախտանիշ «Շիրակ». Վահան Բիչախչյանը չի տեղախոխվի «Գալաթասարայ» Ավարտվել է լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը Իրանում պաշտոնապես հրապարակվել Է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը Մերկելը հորդորել է Թուրքիային գործել իրավական պետության չափորոշիչների շրջանակում Վեճ՝ ՍԴ նիստերի դահլիճում. Մուկուչյանի ու Զուրաբյանի նյարդերը տեղի տվեցին Ֆրանսիական դատարանը մերժեց Կոսովոյի նախկին վարչապետին Սերբիա արտահանձնելու պահանջը
website by Sargssyan