ՀՀ կառավարությունը կձգտի օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՆԱ-ում հասցնել 5 տոկոսի

Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ և բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից մեկը օտարերկրյա ներդրումների ուղղակի հոսքի բարձրացումն է: Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: 

«Բազմիցս ենք խոսել այն մասին, որ մեր երկրում ներդրումների ծավալը շատ ցածր է: Օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր համախառն ներքին արդյունքի ընդամենը 1 տոկոսի շրջանակներում են: Մենք մեզ համար կարճաժամկետ թիրախ ենք սահմանել, որպեսզի օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի համախառն ներքին արդյունքում հասցնենք մինչև 5 տոկոսի»,- ասաց Կարայանը:

Նա ներկայացրեց, թե առաջիկայում կառավարությունը ինչ քայլեր է ձեռնարկելու այդ ցուցանիշին հասնելու համար:

«Մեր առաջնային քայլերից մեկն այն է, որ մենք, հաշվի առնելով Հայաստանի շուկայի փոքր լինելու առանձնահատկությունները, ապահովենք բոլոր ներդրողների համար նպաստավոր պայմաններ: Երկրորդը մենք պետք է բարելավենք գործարար և ներդրումային միջավայրը, պարզեցնենք, հստակեցնենք և մրցունակ դարձնենք: Այս ուղղությամբ բավականաչափ քայլեր իրականացվել են. կառավարության կողմից այդ ուղղությամբ արդեն 50-ից ավելի իրավական ակտեր են ընդունվել: Եվ հաջորդ քայլը, որը շատ կարևոր է` օտարերկրյա ներդրումների պաշտպանության ինստիտուտի ներդրումն է»,- հավելեց Սուրեն Կարայանը:

Նախարարն ընդգծեց, որ արդեն մշակվել է «Օտարերկրյա ներդրումների մասին» նոր օրենքի նախագիծը, որն ավելի պրակտիկ է դարձնելու օտարերկրյա ներդրողների համար վեճերի լուծման հնարավորությունները:

«Մենք այդ ինստիտուտը ներդնելու ենք միջազգային լավագույն փորձի վրա հիմնված, որպեսզի օտարերկրյա ներդրողները վստահ լինեն, որ Հայաստանում գործունեություն իրականացնելու ընթացքում խտրական մոտեցում չի կիրառվելու և իրենք հնարավորություն են ունենալու վեճերի այլընտրանքային լուծումների»,- մանրամասնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Կառավարությունը Հայաստանի ներդրումային հնարավորությունները պարզելու համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` մարզեր կատարած այցերի ընթացքում հավաքագրել է բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Սուրեն Կարայանն ավելացրեց, որ արդեն հավաքագրվել է 160 նման ծրագիր, որոնցից 110-ը ներկայացվել են մարզերից և նախատեսվում է իրականացնել 240 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրեր:

«Այդ ներդրումային ծրագրերից որոշներն արդեն իսկ նախարարության կողմից քննարկվել ե ն և բերվել են ձևաչափի, որոնք մատչելի և հասկանալի կլինեն պոտենցիալ ներդրողների համար»,- ընդգծեց նախարարը:

Սուրեն Կարայանը ընդգծեց, որ կառավարությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի ներքո ստեղծել է ներդրումների սպասարկման մեկ պատուհան, որը կոչված է ուղեկցել ներդրողին ներդրման գաղափարը ներկայացնելու մինչև ներդրում կատարելու պահը:

«Այդ մեկ պատուհանը շատ ակտիվ աշխատում է: Մենք այդ պատուհանի ներքո նշանակել ենք պատասխանատուներ, ովքեր պատասխանատու կլինեն մեզ հետ համագործակցող երկրներից յուրաքանչյուրի հետ կապերը խորացնելու համար: Մենք այդպիսով կփորձենք ավելի մոտեցնել հնարավոր ներդրողներին և լուծել նրանց համար առաջացած բոլոր խնդիրները »,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Նա ընդգծեց, որ 2017թ. ընթացքում պետական աջակցությամբ կմեկնարկեն 8 նոր արտադրական ծրագրեր, որոնց իրականացման համար կպահանջվի 3 միլիարդ դրամի ներդրում ու կբացվի 900 նոր աշխատատեղ:

loading...
Loading...
Մի մարդ է զոհվել, 13-ը վիրավորում ստացել ԱՄՆ Օհայո նահանգի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնել է WLWT ռադիոկայանը՝ վկայակոչելով ոստիկանությունը։ Դեպքը տեղի է ունեցել «Կամեո» գիշերային ակումբում։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Մեկ մարդ է զոհվել, 13-ը տուժել ԱՄՆ գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով Խաղաղ և կայուն տարածաշրջան. «Ծառուկյան» դաշինք (տեսանյութ) 17-ամյա բռնցքամարտիկը մահացել է ռինգում Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորեցին Վլադիմիր Բարխուդարյանին (ֆոտո) ԱՄՆ-ում ևս մի քանի ընկերություն հրաժարվել է YouTube–ում գովազդ հրապարակելուց՝ ծայրահեղական տեսագրությունների պատճառով Ֆորմուլա-1. Մրցաշրջանի մեկնարկը՝ Ֆետելի եւ «Ֆերարիի» հաղթանակով Հյուսիսային Կորեան խոստացել է հարձակման դեպքում «մոխրի վերածել» ԱՄՆ կայանները Հովհաննես Համբարձումյանը դուրս է մնացել Հայաստանի թիմի հայտացուցակից Բուլղարիայում ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավարին կալանավորել են ընտրողների կաշառելու համար Ֆորմուլա 1-ի մրցաշրջանը մեկնարկեց Ֆետելի հաղթանակով Nissan-ը ԱՄՆ-ում 56 հազար մեքենա է հետ կանչում ղեկի հիդրոուժգնացուցիչի խոտանի պատճառով Պենտագոնը հայտնել է «Ալ Կաիդայի» հայտնի զինյալին ոչնչացնելու մասին Ճապոնիայում գրեթե 300 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով Էրդողանը հայտնել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով հանրաքվեի հնարավորության մասին Դատախազությունն ուսումնասիրելու է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների 114 ձայնագրությունները Հոնկոնգի աշխատակազմի ղեկավարի ընտրություններում հաղթել է Պեկինին հավատարիմ թեկնածուն BMW-ը դարձել է աշխարհի երրորդ ավտոարտադրողը Տոնի Կրոս. Չեմպիոնների գավաթը նվաճելու համար պետք է հաղթել «Բավարիային» կամ «Բարսելոնային» Վե՛րջ տանք ընտրակեղծիքներին
website by Sargssyan