ՀԷՑ-ը և Հրազդանի ՋԷԿ-ն ամբողջությամբ փոխանցվեցին «Տաշիր» ընկերությունների խմբին

«Ինտեր ՌԱՕ» խումբը և «Տաշիր» խումբը ժամկետից շուրջ ավարտին են հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ի վաճառքի գործարքի երրորդ փուլը:

Այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը: Գործարքի արդյունքում երկու ընկերությունների բաժնետոմսերի 100 տոկոսն անցել է «Տաշիր» խո ւմբ ընկերությանը:

Գործարքը ստորագրվել էր դեռևս 2015թ-ի աշնանը, որի համաձայն, առաջին փուլում «Տաշիր» խումբը ձեռք է բերել երկու ընկերությունների բաժնետոմսերի 25-ական տոկոսը: Յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի ևս 25-ական տոկոս փոխանցվել է երկրորդ փուլում: Ակնկալվում էր, որ բաժնետոմսերի մնացած մասը պետք է փոխանցվեր նոր սեփականատիրոջը մինչև 2017թ-ի ավարտը: 2015թ-ի հոկտեմբերից  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ի օպերատիվ կառավարումն արդեն իսկ իրականացնում է «Տաշիր» խումբը:

«Հայաստանի Հանրապետությունում ակտիվների վաճառքը լիովին տեղավորվում է «Ինտեր ՌԱՕ» խմբի զարգացման ռազմավարության մեջ, իսկ գործարքի գինն արտահայտում է նշված ընկերությունների արդարացի արժեքը: Այսօր պետք է ընդգծենք հետևյալ փաստը` գործարքը հնարավորություններ է ստեղծել ռեսուրսներ ազատել Ռուսաստանում «Ինտեր ՌԱՕ» խմբի հետագա զարգացման համար: Միաժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն  հաջող կերպով զարգանում են «Տաշիր» խմբի գլխավորությամբ»,- նշել է «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:

 

loading...
ՀԵԸ երիտասարդները Հայոց ցեղասապանության թեմայով դասախոսություն են կազմակերպել Լիբանանում Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվողին ազատ են արձակել Սերժ Սարգսյանը ԴԱՀԿ պետ է նշանակել Սահմանամերձ գոտիներում ծառայող շուրջ 1700 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ Որեւէ մեկն իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Շավարշ Քոչարյան NYT ԱԱԳ-ն ստիպված է դադարեցնել լրտեսական ծրագրերից մեկը ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել Մոսկվայում 84-ամյա թոշակառու կնոջ բռնաբարության փաստով Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 35 անգամ (ֆոտո) Հայաստանի փողի բազան ավելացել է շուրջ 68 միլիարդ դրամով Սիրիան ցանկանում է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերել. Բաշար ալ-Ասադ Ասիական ինդեքսները նվազել են ՏՀՏ ոլորտի 9-ը ստարտափներ ներդրողներին ներկայացրին իրենց գաղափարները Որևէ մեկը իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Քոչարյան ՀՀ գյուղնախարարն ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահին Խեսե. Գրիզմանը չի համապատասխանում Ռեալին, նրանից էլ ավելի լավ ֆուտբոլիստներ կան Ավարտվել է բժշկի կողմից «Կապանի բժշկական կենտրոնում» բռնաբարության փորձ կատարելու քրգործի նախաքննությունը Գյուղացիներին այս տարի ևս դիզվառելիքը կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով Մերկելը Պուտինի հետ քննարկելու է Ուկրաինայի ճգնաժամը եւ Սիրիայի իրադրությունը ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար
website by Sargssyan