Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին անցել է համեմատաբար հանգիստ. Արծրուն Հովհաննիսյան
БлогԳիշերը հայ-ադրբեջանական սահմանին անցել է համեմատաբար հանգիստ ու վերահսկելի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Ընդհանուր առմամբ հնչել է մոտ յոթ տասնյակ կրակոց հրաձգային զենքերից։ ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը։ Բարի ծառայություն մեր բանակին»,- հայտնել է նա։