Զորակոչը և զորացրումը մեկնարկվել է
ԲլոգԶորակոչը և զորացրում մեկնարկվել է... Վաղը զինակոչիկ եմ ճանապարհելու Հայոց բանակ: Կուզեմ, որ բոլորը ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիք, կուզեմ, որ հետագայում իրենց զավակներին իրենց ծառայության մասին պատմեն, ոչ թե մարտական գործողությունների մասին, այլ բանակում իրենց արկածների, իրենց բանակային սիրո մասին...
Իսկ, որպեսզի հասնենք դրան, նախ և առաջ մեզ հարկավոր է ՀԶՈՐ ԲԱՆԱԿ. բանակ, որի չկրակող զենքից անգամ կսարսափեն, բանակ, որի 18-20 տարեկան զինվորը բացառապես կլինի անխոցելի...
Հզորացնենք մեր բանակը, ոչ թե տղերքի կյանքի գնով, այլ մեր ներդրած ֆինանսական ու նվիրվածության գնով... Բարի ու անփորձանք ծառայություն ձեզ նորակոչիկներ ջան, բարի վերադարձ արդեն մարտական ուղի անցած տղերք ջան...
Կարեն Հովհաննիսյան