Գոհար Ավետիսյանի եւ ամուսնու ռոմանտիկ ընթրիքը Մալդիվներում
TVՌուսաստանում հայ ամենապահանջված դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է այս ցուրտ ձմռանը հրապարակել իր արեւոտ լուսանկարները Մալդիվներից։ Հենց այս վայրն են ընտրել 23-ամյա հայուհին եւ նրա ընտրյալը՝ Վահիկ Մարտիրոսյանը, իրենց մեղրամիսը վայելելու համար։
Երեկ հայտնի դիմահարդարը ցուցադրել է, թե ինչ հիանալի երեկո է անցկացրել ամուսնու հետ։ Զույգի համար Հնդկական օվկիանոսի ափին ռոմանտիկ ընթրիք են կազմակերպել։
«Ցանկանում եմ, որ բոլորիդ կյանքում գոնե մեկ անգամ նման ռոմանտիկ հանդիպում լինի»,- լուսանկարի մեկնաբանության մեջ գրել է Գոհարը։