Թուրքիան ժամանակ առ ժամանակ կփորձի օգտագործել Արցախի հիմնախնդիրը. թուրքագետ

Այսօր հրավիրված ասուլիսում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասաց. «Հայ-թուրքական հարաբերություններում որեւէ փոփոխություն չեմ ակնկալում առաջիկայում: Թուրքիան ներգրավված է մեծ խաղերում, Մերձավոր Արեւելքում ունի շատ ծանր ներքին խնդիրներ, ներքին քաղաքական իրադրությունը եւս սրվել է՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված։

Հետեւաբար, չեմ կարծում, որ նման պայմաններում Էրդողանի կառավարությունը գնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:

ԻՆչպես հայտնում է ORER.am-ը, Ռ.Սաֆրաստյանը նշեց նաեւ, որ Թուրքիան ժամանակ առ ժամանակ կփորձի օգտագործել Արցախի հիմնախնդիրը՝ իր քաղաքական խնդիրները լուծելու համար։

«Այսինքն, եթե Թուրքիան անհրաժեշտ համարի սրել Ադրբեջանի կողմից Արցախյան հիմնահարցը՝ հասցնելով նրան ագրեսիայի սահմանին, ապա, կարծում եմ, նա այդ քայլին կգնա»,- ընդգծեց թուրքագետը՝ չբացառելով նաեւ, որ առաջիկա տարիներին մեծ տերությունների կողմից կսկսվի Մերձավոր Արեւելքի նոր քաղաքական քարտեզի ձեւավորումը։

Այս առումով Հայաստանի դիվանագիտությունն անելիք ունի, քանի որ Հայաստանը կարեւոր աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրք է գրավում Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում։

Սոսե Չանդոյան

loading...
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածից Ռաքքայում 16 խաղաղ բնակիչ է զոհվել ԿԲ ներկայացուցիչը ԵՖԲՖ գլխավոր գրասենյակը Հայաստան բերելը դրական քայլ է համարում Մխիթարյանի գոլն օգնում է Մանչեսթեր Յունայթեդին դառնալ Եվրոպա լիգայի գավաթակիր Իրանը պատրաստ է երկարաձգել նավթի արդյունահանման կրճատման համաձայնագիրն ՕՊԵԿ-ի հետ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին Հայաստանը և Գերմանիան կզարգացնեն համագործակցությունն աստղաֆիզիկայի ոլորտում ԵԼ. Այաքս-Մանչեսթեր Յունայթեդ. Մխիթարյանը կրկնապատկում է հաշիվը. տեսանյութ Ինչպես է կանխվել Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի դեմ մահափորձը. նոր մանրամասներ ԵԱՏՀ կոլեգիայի անդամն առաջնային խնդիր է համարում HACCP համակարգերի ներդրումը սննդամթերքի արտադրություններում «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի հետ հաղթում է «Այաքսին» Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել ՀՆԱ-ի նվազագույնը 2 տոկոսն ուղղել պաշտպանության կարիքներին ՄԱԿ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատում ՀՀ կառավարության գործողությունները սիրիահայերին աջակցելու ուղղությամբ Փոխնախարար Ասրյանն առողջ ապրելակերպի թեմայով խորհրդակցություն է անցկացրել Երևանում մահափորձ է կատարվել հանցագործ աշխարհում հայտնի Վստրեչի Ապերի և էջմիածնեցի Դոն Պիպոյի նկատմամբ Չինական HANG SENG ինդեքսն աճել է ԵԼ. «Այաքս»- «Մանչեսթր Յունայթեդ». ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Շուշին Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքում կներկայանա իր պատմամշակութային կոթողների մասին ցուցահանդեսով Պրոբացիոն ծառայության աշխատակիցները փորձարկել են Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումները ԿԲ-ն քննարկում է թղթադրամները պլաստիկ կամ հիբրիդային տիպի դրամանիշերով փոխարինելու հարցը ԵԼ. Այաքս-Մանչեսթեր Յունայթեդ. մեկնարկային կազմեր
website by Sargssyan