Հավասարության նշան դնող հայտարարությունները չեն նպաստի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների տարածումը չի կարող նպաստել, որպեսզի ադրբեջանական կողմը վերջ տա սադրանքներին և կյանքի կոչի խաղաղ կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունները: 

Նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացված ագրեսիայի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

«Մենք մշտապես քննադատել ենք Մինսկի խմբի համանախագահների այն մոտեցումը, որ նրանք ամեն անգամ տարածում են կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններ այն դեպքերում, երբ ակնհայտ է, թե իրականում կողմերից ով է սադրանքների հեղինակը: Ես համոզված եմ, որ համանախագահող բոլոր երկրները շատ լավ գիտեն, թե որ կողմն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, որ կողմն է պարբերաբար խախտում պայմանավորվածությունները և լարվածություն ստեղծում:

Նրանք ասում են, որ չեն ցանկանում խաթարել հակամարտության խաղաղ կարգավորման գ ործընթացը, բայց  նման հայտարարությունները չեն կարող նպաստել խաղաղ կարգավորմանը»,- նշեց պատգամավորը:

Բաղդասարյանը հստակեցրեց, որ հայկական կողմը չի պահանջում հասցեական գնահատականներ հնչեցնել կողմերից միայն մեկի հասցեին, այլ հստակ գնահատական տալ այն կողմի գործողություններին, որը մշտապես խախտում է պայմանավորվածությունները և գնում է լարվածություն ստեղծելու ճանապարհով: «Մենք մշտապես ասել ենք, որ այսպես շարունակել չի կարելի, որովհետև նման հայտարարությունները նպաստում են Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շարունակականությանը»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

 

loading...
Զուրաբյանը վստահեցնում է՝ Մուկուչյանն իր մատներից կոմպլեքսավորվում է Փաստաբան Տիգրան Աթանեսյանին ծեծի են ենթարկել Կասանո. Պոգբան ու Բալոտելին գերագնահատված են, նրանց բախտը բերել գործակալի հարցում Մուկուչյանն ու Զուրաբյանի մատը Քաշմիրում գրոհյաինները հարձակվել են հնդկական ռազմաբազայի վրա Կարգապահական տույժեր. ամփոփվել են բաց նամակի ուսումնասիրության արդյունքները Կարմիր գծերի տուգանքի համար նվազագույն շեմը կսահմանվի 3 հազար դրամ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կոչ է արել Թուրքիայի հստակեցնել դիրքորոշումը ԵՄ հարցում Ռազմատենչները Պեդրո Ագրամունտին արգելել են նախագահել ԵԽԽՎ նիստը. նա կարող է հրաժարական ներկայացնել Պոլ Պոգբան բաց կթողնի մանչեսթերյան դերբին Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած ճանապարհահատվածը կրկին փակ կլինի Մշակույթի ոլորտում ներդրումային ծրագրերից շատերը սկսվել են Խրոնիկ անտարբերության համախտանիշ «Շիրակ». Վահան Բիչախչյանը չի տեղախոխվի «Գալաթասարայ» Ավարտվել է լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը Իրանում պաշտոնապես հրապարակվել Է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը Մերկելը հորդորել է Թուրքիային գործել իրավական պետության չափորոշիչների շրջանակում Վեճ՝ ՍԴ նիստերի դահլիճում. Մուկուչյանի ու Զուրաբյանի նյարդերը տեղի տվեցին Ֆրանսիական դատարանը մերժեց Կոսովոյի նախկին վարչապետին Սերբիա արտահանձնելու պահանջը
website by Sargssyan