Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի


Իշխանական ճգնաժամի ու դուրս գալու ելքերի մասին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է դերասան Սերգեյ Դանիելյանը` Յոժը

– Պարոն Դանիելյան, Ձեզ մեր երկրի այսօրն ինչպե՞ս է ներկայանում: Ուզում ենք փոխել երկիրը, գտնվում ենք փոփոխությունների շեմին:

– Մենք, ցավոք, չկարողացանք երկիր ստեղծել: Այն երկիրը, որ կերազեր նորմալ, ինտելեկտուալ մարդը: Ստեղծեցինք նյութապաշտական հիմար մի համակարգ, որտեղ տրագեդիայի օրենքներին համաձայն են ընթանում պրոցեսները: Ասենք` կարդում ես «Համլետը» կամ «Մակբեթը», տեսնում ես, որ այդ մարդիկ ուզում են ստոպ տալ, բայց չի ստացվում: Ու վերջում պետք է սաղ իրար փրթեն ու սկսեն նորից: 
Գիտեք, թե մեր իշխանավորը չի՞ հասկանում, որ երկիրը կործանվելու է: Եթե չհասկանա, ապա ինչո՞ւ է իր տները դուրսը կառուցում, կամ երեխաներին ուղարկում դուրս: Վերևներում ի՞նչ է, չե՞ն հասկանում, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Եթե չհասկանան, ապա այդքան չեն ձգտի վերարտադրվել, այդքան չեն ձգի պարանը: Ինչպես է, երբ մարդը մեռնում է, բայց էլի երիկամին է արհեստական սարք միացնում: Ուղեղն արդեն անջատվել է, էլի է մի բան փորձում անել: Սիրտը դեռ թույլ խփում է, ու ինքն ուզում է մի քիչ էլ ապրել…
Այս ամենը մենք տեսնում ենք մեր երկրում: Հիմա մեծագույն տրագեդիա է, որ մեզ հետ կատարվում է: Տեսեք` գնում են դեպի միակուսակցական պետություն: Դա ի՞նչ է բերելու իր հետ: Ցանկացած իդիոտի էլ հարցնես, կասի` ազատությունների սահմանափակում, էկոնոմիկայի լճացում, իշխանության անվերջ վերարտադրության հնարավորություն:
Հենց սա՛ է տրագեդիայի կանոնը. գիտեն, թե ինչ է լինելու իրենց արածի վերջը, բայց չեն կարողանում կանգ առնել:

– Այսինքն` անդունդ ենք գլորվում. Էլ կանգնել հնարավոր չէ:

– Այո, այդպես է: Կարծում եք, թե Համլետը շա՞տ էր ուզում մարդկանց սպանել, չգիտե՞ր, թե ինչ է սպասվելու հետո: Բայց այդ ուրվականը գալիս ու պահանջում էր` արա՛, արա՛…

– Լա՛վ, հիմա մեզ վերջն ի՞նչ է սպասվում:

– Կոլափս: Ֆինանսաբարոյական, նաև` պետական կոլափս:

– Շատ տխուր է կանխատեսումդ:

– Դա կանխատեսում չէ, այլ պատմական բնական ընթացք է:

– Հետո հավանաբար վերհառնելու, վերստեղծվելու ենք: Այսինքն` մի բանի վերջը մյուսի սկիզբն է:

– Միանշանակ այդպես է, իհարկե:

– Իսկ մենք ունե՞նք մարդկային տվյալ ռեսուրսը: Այն մարդկանց, ովքեր կկարողանան երկրորդ անգամ վերստեղծել մեր երկիրը:

– Իհարկե, ունենք:

– Հույսդ ինչի՞ վրա է, ո՞ւմ վրա է…

– Այն երեխաների, ովքեր սփյուռքից գալով, ասում են` չէ՛, մենք հենց այստեղ պետք է ապրենք: Այն երեխաների, ովքեր ասում են` մենք ոչ մի կուսակցության մեջ չենք մտնելու, մենք պարզապես երկիր ենք սարքելու: Այն երեխաների, ովքեր ուզում են գնալ, արտասահմանում կրթություն ստանալ և հետո վերադառնալ այստեղ: Ճիշտ է, այդպիսիք քիչ են, բայց կան, չէ՞: Սարդարապատի ճակատամարտի դեպքում էլ այդպես չեղա՞վ: Կառավարությունը էշի պես Թիֆլիսում նստած` խաբար էլ չէր ինչ է կատարվում: Մյուսներն էլ իրենց գործին էին: Բայց մի տասը, քսան հոգի փետ, բահ վերցրած… Մարշալ Բաղրամյանն էլ է այդտեղից սկսել:

…Ու հետո եղավ, չէ՞: Սա’ էլ կլինի:

– Նախախնամության մատը խա՞ռն է: Կամ մարդկանց այդ փոքրաթիվ խավը այդ մեծ էներգիան որտեղի՞ց է ստանում:

– Դա այն գիտակից խավն է, որը երբեք չի հանդուրժում վատը և չի կարողանում ապրել հանգիստ: Կա՛ այդպիսի խավ: «Սասնա ծռերը»` մեկ: Այն երեխեքը, ովքեր ապրիլյան պատերազմում պահեցին հողը` երկու: Ո՞նց չկան այդ մարդիկ:
Հո մենք չենք կարող խոսել միայն նրանց մասին, ովքեր ընդամենն ուտում և արտաթորում են: Ի դեպ, բոլոր ժողովուրդների մոտ 90%–ը հենց իմ ասած այս վերջին տեսակից է: Գիտեք ամերիկացին ավելի՞ հոգևոր կյանքով է ապրում: Չէ՛. ուտում` բազմանում է, ուտում` բազմանում է…

– Աստված անի` մոտ լինեն այն ժամանակները, երբ այդ գիտակից սերունդը կղեկավարի երկիրը:

– Բայց գիտեք, ես մի վատ միտում եմ տեսնում: Իշխանությունները, որոնց էլի մենք ենք ստեղծել և որոնք էլի մերն են, փչացնում են մարդկանց: Փող են տալիս, առնում են, շանտաժ են անում, վախեցնում են: 
Հիմա տեսեք, թե ինչքան երիտասարդ կուսակցականներ կան: Ես չեմ ասում, թե այդպիսիք կան միայն իշխանական կուսակցության մեջ: Ընդհանրապես, եթե երիտասարդը մտնում է կուսակցության մեջ, դա արդեն աննորմալություն է: Նա իրեն մտցնում է ինչ–որ կանոնների մեջ, որը հակաբնական է: Որովհետև երիտասարդը ըմբոստ, ազատություն սիրող, ուսում տենչացող մարդն է: Ով հետո միգուցե իրեն սահմանափակի ու ասի` ես զահրումարական եմ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը