Հայաստանն ու Թուրքմենստանն ահռելի պոտենցիալը բավարար չեն օգտագործում. տնտեսագետ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում Իրանի, Թուրքմենստանի դեսպանների հետ հանդիպումը աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առումով շատ կարևոր էր:

Նման գնահատական տվեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Իրանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության հետ կապերը սերտացնելու առումով: Մյուս կողմից, քանի որ Իրանը սահմանակից է Թուրքմենստանին, հետևաբար կարելի է ոչ միայն իրանական գազի ներմուծումը Հայաստան դիտարկել որպես այլընտրանք, այլև թուրքմենական գազի»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետը կարևոր համարեց տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունները սերտացնելը: Նրա խոսքով, Հայաստանը նաև ինքը բավական պոտենցիալ ունի:

«Սեփական, ազգային մրցակցային առավելություններով պետք է երկու կարևոր ճյուղերով արտահանումն ավելացնել: Մեկը գյուղմթերքի արտադրությունն է, երկրորդը, որ ես ավելի եմ կարևորում, գիտական ճյուղերն են, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաները: Ի դեպ, տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկը բավական մեծ է և Իրանում, որը բացվում է դեպի արտաքին աշխարհ, իսկ դա կարևոր նախապայմաններից մեկն է, և Թուրքմենստանում: Ես կարծում եմ, որ այստեղ բավական փոխշահավետ համագործակցություն կարող է լինել»,-ասաց Թաթուլ Մանասերյանը` ընդծելով, որ այդ գործընթացը կարևոր է, թե տնտեսական զարգացման, թե էներգառեսուրսների դիվերսիֆիկացիայի, թե քաղաքական առումով:

Այն դիտարկմանը` հնարավո՞ր է, որ Թուրքմենստանի հետ հարաբերությունների ակտիվացումը բխում է վերջին գործընթացներից` կապված Վրաստանով դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման վճարման մեխանիզմների շուրջ համաձայնության չգալու հետ, տնտեսագետն արձագանքեց, որ չի բացառում դա:

«Իհարկե, ես դա չեմ բացառում: Ավելին, կարող է լինել լավ հեռանկար նաև Հայաստանի տարածքով թուրքմենական գազի փոխադրման համար, բայց դրա հետ մեկտեղ շատ ավելի կկարևորեի երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական կապերը: Չեմ կարծում, որ օգտագործվում է այն ահռելի պոտենցիալը, որն առկա է երկու երկրների միջև»,-հավելեց նա:  

 

loading...
Զուրաբյանը վստահեցնում է՝ Մուկուչյանն իր մատներից կոմպլեքսավորվում է Փաստաբան Տիգրան Աթանեսյանին ծեծի են ենթարկել Կասանո. Պոգբան ու Բալոտելին գերագնահատված են, նրանց բախտը բերել գործակալի հարցում Մուկուչյանն ու Զուրաբյանի մատը Քաշմիրում գրոհյաինները հարձակվել են հնդկական ռազմաբազայի վրա Կարգապահական տույժեր. ամփոփվել են բաց նամակի ուսումնասիրության արդյունքները Կարմիր գծերի տուգանքի համար նվազագույն շեմը կսահմանվի 3 հազար դրամ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կոչ է արել Թուրքիայի հստակեցնել դիրքորոշումը ԵՄ հարցում Ռազմատենչները Պեդրո Ագրամունտին արգելել են նախագահել ԵԽԽՎ նիստը. նա կարող է հրաժարական ներկայացնել Պոլ Պոգբան բաց կթողնի մանչեսթերյան դերբին Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած ճանապարհահատվածը կրկին փակ կլինի Մշակույթի ոլորտում ներդրումային ծրագրերից շատերը սկսվել են Խրոնիկ անտարբերության համախտանիշ «Շիրակ». Վահան Բիչախչյանը չի տեղախոխվի «Գալաթասարայ» Ավարտվել է լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը Իրանում պաշտոնապես հրապարակվել Է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը Մերկելը հորդորել է Թուրքիային գործել իրավական պետության չափորոշիչների շրջանակում Վեճ՝ ՍԴ նիստերի դահլիճում. Մուկուչյանի ու Զուրաբյանի նյարդերը տեղի տվեցին Ֆրանսիական դատարանը մերժեց Կոսովոյի նախկին վարչապետին Սերբիա արտահանձնելու պահանջը
website by Sargssyan