Քաղաքագետը կարեւոր է համարում Մինսկի խմբի շեշտադրումները սահմանագծում վստահության մեխանիզմների ներդրման մասին
ПолитикаՔաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարեւոր է համարում Մինսկի խմբի հայտարարության մեջ տեղ գտած այն շեշտադրումները, որոնք հատկապես առնչվում են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը, ինչպես նաեւ սահմանագծում վստահության մեխանիզմների ներդրմանը: Նրա դիտարկմամբ՝ հայտարարության այս հատվածն ուղղված է Ադրբեջանին:
«Լիովին համաձայն եմ ՀՀ արտգործնախարարության գնահատականի հետ, քանի որ այս հարցում Հայաստանի եւ Մինսկի խմբի դիրքորոշումները համընկնում են:
Ըստ իս՝ հայտարարության միայն առաջին երկու հատվածները փաստացի հակասում են իրար: Հասկանալի է, որ փորձ էր արվել հավասարության նշան դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի գործողությունների միջեւ:
Չնայած չեմ կարծում, որ համանախագահների համար իրականում գաղտնիք է, թե ով էր նախաձեռնել այդ գործողությունները: Մյուս կողմից՝ հայտարարության երկրորդ մասը, կապված ադրբեջանցի դիվերսանտի հետ, պետք է գ նահատենք այն համատեքստում, թե եթե ասենք Ադրբեջանը չէր սկսել, ինչո՞ւ է դիվերսանտի դին հայտնվել հայկական տարածքում»,- ընդգծեց քաղաքագետը:
: