Ներդրողներին և գործարարներին հետաքրքրող տեղեկատվությունը կդառնա առավել թափանցիկ ու հասանելի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կհամագործակցի Business for Business (b4b.am) տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հետ՝ ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով։

Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համագործակցության մեկնարկը տրվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և B4B.am կենտրոնի հիմնադիր Բաբկեն Թունյանի կողմից այսօր ստորագրված հուշագրով։ Համագործակցությունը ենթադրում է ոչ միայն ներդրումային քաղաքականությանը վերաբերող ծրագրերի և նախաձեռնությունների պրոֆեսիոնալ լուսաբանում, այլ նաև համատեղ ջանքերի գործադրում՝ նախարարության կողմից 2016 թվականի նոյեմբերին գործարկված Ներդրումային ծրագրերի հարթակի ակտիվությունը ապահովելու համար։ Նախարարության աջակցությամբ՝ B4B.am-ը նաև մանրամասն կներկայացնի պետա կան աջակցություն ստացած բիզնես ծրագրերի ընթացքը և արդյունքները։

Հատուկ ուշադրություն կդարձվի արտաքին լսարանի համար նախատեսված նյութերին, որտեղ կներկայացվեն Հայաստանի ներդրումային գրավչությունները, առավելությունները և հաջողված բիզնես-նախագծերը։

Հանդես գալով որպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործընկեր՝ B4B.am կենտրոնը տեղեկատվական ու խորհրդատվական բնույթի աջակցություն կցուցաբերի թե՛ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում հետաքրքրություն ցուցաբերող կազմակերպություններին, թե՛ ներդրումների կարիք ունեցող տեղական ընկերություններին՝ իրենց ծրագրերը պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու գործում։

Առաջիկա ամիսներին կմշակվի նաև B4B Pro համակարգի ներդրման մեխանիզմը, որը ներդրողներին և գործարարներին թույլ կտա առցանց եղանակով ամբողջական տեղեկատվություն ստանալ ՀՀ տնտեսության առանձին ոլորտների, շուկաների և ընկերությունների վերաբերյալ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ընդգծեց, որ պետական համակարգի և տեղեկատվական ոլորտի մասնավոր ընկերության միջև համագործակցության այս օրինակը, ըստ էության, իր տեսակի մեջ առաջինն է մեր երկրում։  Նախարարը վստահություն հայտնեց, որ այս փոխգործակցությունը ոչ միայն կնպաստի տեղեկատվության հասանելիությանը, թափանցիկությանն ու ներդրումների ներգրավմանը, այլ նաև դրական ազդակ կհանդիսանա՝ պետական և մասնավոր հատվածի միջև փոխադարձ վստահության ամրապնդման առումով։

loading...
Loading...
Մի մարդ է զոհվել, 13-ը վիրավորում ստացել ԱՄՆ Օհայո նահանգի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնել է WLWT ռադիոկայանը՝ վկայակոչելով ոստիկանությունը։ Դեպքը տեղի է ունեցել «Կամեո» գիշերային ակումբում։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Մեկ մարդ է զոհվել, 13-ը տուժել ԱՄՆ գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով Խաղաղ և կայուն տարածաշրջան. «Ծառուկյան» դաշինք (տեսանյութ) 17-ամյա բռնցքամարտիկը մահացել է ռինգում Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորեցին Վլադիմիր Բարխուդարյանին (ֆոտո) ԱՄՆ-ում ևս մի քանի ընկերություն հրաժարվել է YouTube–ում գովազդ հրապարակելուց՝ ծայրահեղական տեսագրությունների պատճառով Ֆորմուլա-1. Մրցաշրջանի մեկնարկը՝ Ֆետելի եւ «Ֆերարիի» հաղթանակով Հյուսիսային Կորեան խոստացել է հարձակման դեպքում «մոխրի վերածել» ԱՄՆ կայանները Հովհաննես Համբարձումյանը դուրս է մնացել Հայաստանի թիմի հայտացուցակից Բուլղարիայում ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավարին կալանավորել են ընտրողների կաշառելու համար Ֆորմուլա 1-ի մրցաշրջանը մեկնարկեց Ֆետելի հաղթանակով Nissan-ը ԱՄՆ-ում 56 հազար մեքենա է հետ կանչում ղեկի հիդրոուժգնացուցիչի խոտանի պատճառով Պենտագոնը հայտնել է «Ալ Կաիդայի» հայտնի զինյալին ոչնչացնելու մասին Ճապոնիայում գրեթե 300 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով Էրդողանը հայտնել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով հանրաքվեի հնարավորության մասին Դատախազությունն ուսումնասիրելու է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների 114 ձայնագրությունները Հոնկոնգի աշխատակազմի ղեկավարի ընտրություններում հաղթել է Պեկինին հավատարիմ թեկնածուն BMW-ը դարձել է աշխարհի երրորդ ավտոարտադրողը Տոնի Կրոս. Չեմպիոնների գավաթը նվաճելու համար պետք է հաղթել «Բավարիային» կամ «Բարսելոնային» Վե՛րջ տանք ընտրակեղծիքներին
website by Sargssyan