Քաղաքագետը չի բացառում Մերձավոր Արեւելքի զարգացումների ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Մերձավոր Արեւելքում զարգացող իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաեւ Հարավային Կովկասում:

«Թվում է, թե այս վերջին ամիսների ընթացքում ուժեղացել է Սիրիայի նախագահ Ասադի, նաեւ Ռուսաստանի  ներգրավվածությունը  ռազմական գործողություններին: Կարող ենք ասել, որ կան ոչ երկարաժամկետ, բայց ավելի շատ իրավիճակային ռազմաքաղաքական պայմանավորվածություններ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի միջեւ՝ կապված Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացների հետ:

Հասկանալի է, որ բոլոր կողմերը փորձում են այստեղ սեփական շահերը հետապնդել, եւ  զարմանալի չէ, որ նույնիսկ Ռուսաստանի  դեսպանի սպանությունից հետո ռուս-թուրքական հարաբերությո ւնները չմտան ճգնաժամի մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը: 

Նրա կարծիքով՝ այս պետությունները փորձում են օգտագործել ԱՄՆ նախագահական ընտրությունների հետեւանքով ստեղծված դադարը եւ առավել նպաստավոր ռազմաքաղաքական դիրքեր զբաղեցնել այդ տարածաշրջանում:

«Եթե այդ պայքարն ուղղված լինի իսլամիստական ուժերի դեմ, առանձնապես բացասական անդրադարձ չի լինելու մեր տարածաշրջանում, իսկ եթե այդ գործընթացը վերադառնա գերտերությունների եւ տարածաշրջանային պետությունների բախման, ապա հնարավոր է դրա ալիքները այս կամ այն ձեւով անդրադառնան մեր տարածաշրջանի վրա»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:

loading...
Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասի առկա խնդիրների շուրջ հարցումներ ՔԿՀ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մասին հաղորդում է ստացվել Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ՀՀ գլխավոր դատախազ Կուբանում 5 սմ-անոց կարկուտ է տեղացել Ռուսաստանը կանաչ լույս է տալիս Ադրբեջանին Մբապեն կտեղափոխվի՞, արդյոք, «Ռեալ» ՀՀ արդարադատության նախարարը՝ Կ. Կարապետանի 2018-ին վարչապետի պաշտոնին մնալու մասին ՊՊԾ գնդի գործով դատական նիստը հետաձգվեց. ոստիկանների և ամբաստանյալների միջև տեղի ունեցավ քաշքշուկ Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից ՀՀ գլխավոր դատախազը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի սկանդալային ձայնագրության մասին ԵՄ 3 երկրում ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 6 անձ է ձերբակալվել Եվրոպա լիգա. Հայկական թիմերի հայտացուցակները Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել ԵՏՄ-ում զենքի տեղաշարժի համաձայնագիրը «Արթիկ» ՔԿ-ում հանձնուքի մեջից հայտնաբերվել են երկու թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ Դավիթ Հարությունյանը ուրախ է, որ հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգվում է Քուրդ զինյալները 3 թուրք զինվորականի են սպանել Վիգեն Սարգսյանը բացասական է դիտում ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին Ադրբեջանի հարավում երկրաշարժ է գրանցվել Ռամադանի տոնին խցանումների պատճառով առաջացած վթարների հետևանքով Թուրքիայում մահացել է 64 մարդ
website by Sargssyan