Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը մեկ ամյակը նշում է բազմաթիվ ձեռքբերումներով

Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը հունվարի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալիք համերգով նշում է ստեղծման մեկ ամյակը։ Քառյակը Երիտասարդական նվագախմբի անսամբլներից է, երաժիշտներն էլ նվագախմբի անդամներ են, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող արտիստներ, ովքեր հանդես են գալիս նվագախմբի կազմում, ինչպես նաև նվագախմբի հետ՝ որպես մենակատար։ Քառյակն ունի հետևյալ կազմը՝ Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր)։

Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի երկացանկն ընդգրկում է արևմտաեվրոպական դասական կոմպոզիտորների ստեղծագործություններից մինչև ժամանակակից կոմպոզիտորների երկեր:

Քառյակի կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը, խոսելով մեկ տարվա ընթացքում իրենց ձեռքբերումների մասին, նշում է, որ այս ընթացքում թողարկել են ձայնասկավառակ։ «Երկար պատրաստվել էինք ձայնասկավառակը ձայնագրելու համար։ Ձայնագրման աշխատանքները բարդ էին. մեծ պատրաստականություն և նյութական միջոցներ էին պահանջվում, որոնք հաղթահարեցինք շնորհիվ Երիտասարդական նվագախմբի ղեկավարության՝ Սերգեյ Սմբատյանի, Աննա Տեր-Հովակիմյանի, և Ալեքսանդր Հարությունյանի դստեր՝ Նարինե Հարությունյանի։

Ունեցանք երկու կարևոր շրջագայություն՝ Չինաստան և Լիբանան։ Մեր մասին արդեն գիտեն, մեզ ճանաչում են, մեզնով հետաքրքրվում են, որովհետև երաժշտական աշխարհում մենք նորույթ ենք, և նման գործող կազմ գոյություն չունի»,- ասել է Դավիթ Գյուլամիրյանը՝ ավելացնելով նաև, որ իրենք ցանկանում էին այս կազմով նոր խոսք ասել երաժշտական կյանքում, ինչը և արեցին։

Փայտափողային գործիքների և դաշնամուրի համադրությամբ քառյակի համար ստեղծագործություններ գրված չեն։ Քառյակը ներկայացնում է հատուկ այս կազմի համար մշակված, փոխադրված դասական գործեր։

Քառյակի դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանն էլ որպես մեկ տարվա գործունեության ձեռքբերում ընդգծում է այն փաստը, որ հատուկ իրենց քառյակի համար գրվել են ստեղծագործություններ ժամանակակից հայ կոմպոզիտորների կողմից։

loading...
Loading...
Լյով. Գերմանիայի ընտրանու նպատակը միավոր չկորցնելն է Խոշոր վթար Սարալանջում. վիրավորներ կան. լուսանկարներ Ամուրով անցնող ռուս-չինական կամուրջը 50 տոկոսով պատրաստ է Շվեդիան ջախջախեց Բելառուսին, Շվեյցարիան բավարարվեց մեկ գոլով Պետք է կարողանանք սպառազինությունից առավելագույնը քամել. նախագահ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել զորավարժությունների Դե Միստուրան կոչ է արել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային ապահովել հրադադարը Սիրիայում Մենք փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ. Արթուր Պետրոսյան Տասնյակ հազարավոր ցուցարարներ Լոնդոնում մասնակցել են Brexit-ի դեմ երթին Մարմնարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում դարձավ արծաթե մեդալակիր Հուշարձանի այգում բնակիչները ԱԺ պատգամավորի թեկնածուին սպասում էին բողոք-խնդրանքներով Աչքս չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս. Սերժ Սարգսյան Հայաստանի ֆուտբոլի Մ17 հավաքականը պարտվեց Թուրքիային Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Տասնհինգ տարի անց հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող քաղաքացին Կոնգոյում զինյալ անձինք գլխատել են 40 ոստիկանի Մեզ Հայաստանի դեմ դժվարին հանդիպում է սպասվում. Ղազախստանի հավաքականի ավագ Ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ. Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե ինչ է անելու 2018 թվականից հետո ՀՀ վարչապետը «Հայաստանի ներդրողների ակումբից» բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն է ակնկալում Իրանը Բելառուսին է մատակարարել նավթի առաջին խոշոր խմբաքանակը Պինկաս Ցուկերմանի ջութակի մեղեդիներով կազդարարվի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի բացումը
website by Sargssyan