Սխալներ, որոնք գործում են աղջիկները սեքսի ժամանակ (18+)

Կան մի քանի վատ սովորություններ, սխալներ, որոնք տղամարդիկ տանել չեն կարողանում սեքսի ընթացքում, իսկ կանանց մեծամասնությունը գիտակցաբար կամ անտեղյակությունից շարունակում է գործել:

Սեքսում ամենահաճախ հանդիպող կանացի 5 սխալները

Related image

1. Տղամարդիկ չեն սիրում, երբ կինն ամբողջովին իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը: Բայց դա չի նշանակում, որ կինը պետք է պասիվ դերում լինի: Այսպիսով, եթե ուզում եք երջանկացնել ձեր տղամարդուն անկողնում, երբեմն նախաձեռնողի դերում եղեք: Օրինակ` համբուրեք նրան այն ժամանակ, երբ ամենից քիչն է սպասում կամ հանեք վերնաշապիկն ու ցույց տվեք, որ այդ պահին նա ամբողջովին ձեր ձեռքերում է: Բայց կարևորը մի մոռացեք` սեքսուալ այս խաղում պետք չէ անցնել չափն ու մշտապես թելադրողի դերում լինել:

2. Մի՛ ամաչեք: Կանանց հիմնական մասն ամաչում է սիրելի տղամարդու առջև մերկանալուց: Կանանց մշտապես տանջում են բարդույթները` ավելորդ քաշ, մեծ կամ փոքր կուրծք, լայն կոնքեր և այլն: Արդյունքում՝ զույգը սիրով է զբաղվում մթության մեջ: Ամաչկոտությունն իսկապես հեռացնում է սիրելիներին, որովհետև խորհրդանշում է միմյանց նկատմամբ անվստահություն: Կանանց խորհուրդ է տրվում երբեմն մերկ զբոսնել սենյակով, հիանալ սեփական մարմնով հայելու առջև ու հպարտանալ ցանկացած տեսակի կառուցվածքով:

3. Տղամարդկանց համար չափազանց կարևոր է իմանալ, թե սեքսում ինչն է դուր գալիս կնոջը: Այնպես որ, մի՛ լռեք, պատմեք նրան՝ ինչն է ձեզ գրգռում, որտեղ են ձեր մարմնի էրոգեն հատվածները և, ընդհանրապես, ասեք ձեր տղամարդուն` ինչն է ձեզ դուր գալիս անկողնում: Տղամարդը չի սիրում անկողնում պարտվողի դերում լինել, թույլ տվեք նրան սիրել ձեզ այնպես, ինչպես ձեզ է հաճելի:

4. Սեքսում, ինչպես առօրյայում, նորություններ են հարկավոր: Մի՛ վախեցեք նորություններից: Փոխեք սիրով զբաղվելու վայրը, զարմացրեք սիրելիին նոր ու էրոտիկ ներքնազգեստով և այլն: Մի խոսքով` սեքսում ձանձրույթն ավելորդ է:

5. Մի՛ վախեցեք կամ ամաչեք ցույց տալ, որ ձեզ դուր եկավ սիրելի տղամարդու հետ անցկացրած գիշերը: Սիրով զբաղվելու ընթացքում ևս կարելի է հաճելի խոսքեր ասել միմյանց: Դա չի նշանակում, որ պետք է շատախոսել կամ քննարկում սկսել աշխատանքից և այլն:

loading...
Զուրաբյանը վստահեցնում է՝ Մուկուչյանն իր մատներից կոմպլեքսավորվում է Փաստաբան Տիգրան Աթանեսյանին ծեծի են ենթարկել Կասանո. Պոգբան ու Բալոտելին գերագնահատված են, նրանց բախտը բերել գործակալի հարցում Մուկուչյանն ու Զուրաբյանի մատը Քաշմիրում գրոհյաինները հարձակվել են հնդկական ռազմաբազայի վրա Կարգապահական տույժեր. ամփոփվել են բաց նամակի ուսումնասիրության արդյունքները Կարմիր գծերի տուգանքի համար նվազագույն շեմը կսահմանվի 3 հազար դրամ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կոչ է արել Թուրքիայի հստակեցնել դիրքորոշումը ԵՄ հարցում Ռազմատենչները Պեդրո Ագրամունտին արգելել են նախագահել ԵԽԽՎ նիստը. նա կարող է հրաժարական ներկայացնել Պոլ Պոգբան բաց կթողնի մանչեսթերյան դերբին Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած ճանապարհահատվածը կրկին փակ կլինի Մշակույթի ոլորտում ներդրումային ծրագրերից շատերը սկսվել են Խրոնիկ անտարբերության համախտանիշ «Շիրակ». Վահան Բիչախչյանը չի տեղախոխվի «Գալաթասարայ» Ավարտվել է լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը Իրանում պաշտոնապես հրապարակվել Է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը Մերկելը հորդորել է Թուրքիային գործել իրավական պետության չափորոշիչների շրջանակում Վեճ՝ ՍԴ նիստերի դահլիճում. Մուկուչյանի ու Զուրաբյանի նյարդերը տեղի տվեցին Ֆրանսիական դատարանը մերժեց Կոսովոյի նախկին վարչապետին Սերբիա արտահանձնելու պահանջը
website by Sargssyan