«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն այսուհետ կուսանեն ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

 «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներին հունվարի 11-ին հանդիսավորությամբ ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2004 թվականից առ այսօր «Փոքր Մհեր» կրթահամալիրը հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմահայրենասիրական, հայկազունական-կադետական-սեպուհական ու կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացմամբ նպաստում էր անչափահասների, այդ թվում` թափառաշրջիկ և անապահով երեխաների ռազմահայրենասիրական պատրաստությանը: Կրթահամալիրը տարիներ շարունակ իր սաներին նախապատրաստել է ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար` նրանց շրջանում ձևավորելով և զարգացնելով զինվորական պարտքի նկատմամբ հավատարմության զգացում:

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մշակվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ միավորելու ծրագիրը: Ի սկզբանե լինելով ավագ դպրոց՝ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը այսօր թերևս ավելի մեծ փորձ ունի, քան հանրապետությունում գործող նորաստեղծ ավագ դպրոցները: Անցնելով երկար ճանապարհ՝ վարժարանը 22 տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների և վարժարանի սաները, 2007 թ.-ից մասնակցելով տարբեր միջա զգային հավաքների, մշտապես մրցանակներով են վերադարձել հայրենիք:

Վարժարանի հիմնական խնդիրներից է ռազմական ուսումնական հաստատությունների համար դիմորդներ պատրաստելը: Վարժարանի շրջանավարտների 90%-ից ավելին դիմում և ընդունվում է ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներին հունվարի 11-ին հանդիսավորությամբ ընդունել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Շարահրապարակում նրանց ողջունել է վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, այնուհետև հայկազունները վարժարանի սաների, մանկավարժների ու սպաների ուղեկցությամբ անցել են բուժզննում, ստացել անկողնային պարագաներ, ծանոթացել են վարժարանի կենցաղային պայմաններին, առօրյայի կազմակերպման կարգին: Առաջիկա օրերին նրանք աստիճանաբար կներգրավվեն ռազմամարզական վարժարանի առօրյայում:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների նախնական տպավորությունները բարձր են, ուսումնական հաստատության փոփոխման հանդեպ տրամադրվածությունը՝ դրական: Նրանք գիտակցում են, որ ուսումնական հաստատության անվանումն ու վայրն էական չեն, կարևորը որակյալ կրթություն ստանալն է և հետագայում ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու առումով վարժարանի ընձեռած հնարավությունները»:

loading...
Loading...
Լյով. Գերմանիայի ընտրանու նպատակը միավոր չկորցնելն է Խոշոր վթար Սարալանջում. վիրավորներ կան. լուսանկարներ Ամուրով անցնող ռուս-չինական կամուրջը 50 տոկոսով պատրաստ է Շվեդիան ջախջախեց Բելառուսին, Շվեյցարիան բավարարվեց մեկ գոլով Պետք է կարողանանք սպառազինությունից առավելագույնը քամել. նախագահ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել զորավարժությունների Դե Միստուրան կոչ է արել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային ապահովել հրադադարը Սիրիայում Մենք փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ. Արթուր Պետրոսյան Տասնյակ հազարավոր ցուցարարներ Լոնդոնում մասնակցել են Brexit-ի դեմ երթին Մարմնարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում դարձավ արծաթե մեդալակիր Հուշարձանի այգում բնակիչները ԱԺ պատգամավորի թեկնածուին սպասում էին բողոք-խնդրանքներով Աչքս չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս. Սերժ Սարգսյան Հայաստանի ֆուտբոլի Մ17 հավաքականը պարտվեց Թուրքիային Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Տասնհինգ տարի անց հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող քաղաքացին Կոնգոյում զինյալ անձինք գլխատել են 40 ոստիկանի Մեզ Հայաստանի դեմ դժվարին հանդիպում է սպասվում. Ղազախստանի հավաքականի ավագ Ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ. Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե ինչ է անելու 2018 թվականից հետո ՀՀ վարչապետը «Հայաստանի ներդրողների ակումբից» բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն է ակնկալում Իրանը Բելառուսին է մատակարարել նավթի առաջին խոշոր խմբաքանակը Պինկաս Ցուկերմանի ջութակի մեղեդիներով կազդարարվի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի բացումը
website by Sargssyan