ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Երևանում սպանության հետ կապված էական նշանակություն ունեցող հանգամանքներ

 ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում հունվարի 11-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում «Շտապ օգնություն» ՓԲ ընկերության «Կենտրոն ենթակայանից» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում հայտնաբերվել է Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 112-րդ հոդվածի 1-ին մասերով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի և մասնակիցների վերաբերյալ, պարզվել քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



loading...
Loading...
Իրանի պատվիրակությունն Աստանայում հանդիպում է անցկացրել ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ Մարիտիմու - Սպորտինգ` 2:2. Ղազարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լոնդոնի քաղաքապետը միացել է Դոնալդ Թրամփի դեմ իրականացվող ցույցին Հնդկաստանում 25 մլն մարդ է մասնակցել ալկոհոլային խմիչքների դեմ ակցիային՝ կազմելով 11 000 կմ երկարությամբ «կենդանի շղթա» Լեյպցիգը նորից հաղթում է Արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ կարգավիճակով են ուզում ապրել. Սերժ Սարգսյան Ռուսաստանը ներկա պայմաններում «Իսկանդերները» Կալինինգրադից հետ չի տանի. Պեսկով Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլում է Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայկական ԱԷԿ-ի դիֆերենցիալ պաշտպանությունը Քաղաքագետը Լապշինի արտահանձնման տակ տնտեսական հիմք է տեսնում Մոուրինյու. Հիմա կարող ենք ասել, որ Ռունին ՄՅՈւ-ի լեգենդն է Հարավային Կորեայի մշակույթի նախարարը ձերբակալվել է մշակույթի գործիչների «սև ցուցակներ» ստեղծելու համար Բերձորի ազատագրման 25-ամյա տոնախմբության օրը համայնքում հանգստյան գոտի կկառուցվի Ռունի. Չէի կարող պատկերացնել, որ կդառնամ ՄՅՈւ-ի պատմության լավագույն ռմբարկուն Սիմոն Բաբայանն իրավական տեսանկյունից կասկածելի է համարում Լապշինին արտահանձնելու որոշումը Իտալիայում 23 մարդ անհետ կորած է համարվում հյուրանոցի` ձնահոսքի տակ հայտնվելուց հետո Արոնյանը պարտվեց Կարյակինին Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցություններին ԱՄՆ-ն կներկայացնի երկրի դեսպանը Արծվաշենցիները բնակարանային պայմանների բարելավման խնդիր են ներկայացնում կառավարությանը Ռամոսի դուբլի շնորհիվ Ռեալը հաղթեց Մալագային
website by Sargssyan