Ամենատարօրինակ սնահավատությունները աշխարհում. սա արդեն ծիծաղելի է

Անգամ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների դարում մարդկանց առօրյայի մի մասն է կազմում սնահավատությունը: Ահա թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում տարբեր երկրներում: 

1. Խոսող կենդանիներ

Նորվեգիայում երեխաների մեջ կա տարածված մի հավատ, որ Սուրբ ծննդի երեկոյան տնային կենդանիները լեզու են առնում և սկսում են խոսել: Այս լեգենդը առաջացել է Աստվածաշնչում Հիսուսի ծննդյան մեկնաբանության հիման վրա: Համաձայն դրա ՝ Հիսուսի ծննդի պահին նրան շրջապատած բոլոր կենդանիները սկսեցին խոսել, որպեսզի իրենց ուրախությունն ու ցնծությունը արտահայտեն: Երբ եկան մոգերը, կենդանիները նորից կորցրին իրենց ձայները: Չնայած որ ծնողները շատ չեն խոսում և պատմում այդ լեգենդի մասին, միևնույն է, երեխաները չեն հանձնվում և Սուրբ ծննդյան ամեն երեկո գաղտնի մոտենում են տնային կենդանիներին՝ հույս ունենալով նրանցից ինչ-որ բան լսել:

2. Կարլոս Մենեմ

Շատ արգենտինացիներ չեն արտաբերում «Կարլոս Մենեմ» անվանումը, քանի որ այս մարդը կենդանի անեծք է համարվում: Եթե ինչ-որ մեկը պատահմամբ հնչեցնում է Արգենտինայի նախկին նախագահի անունը խոսակցության մեջ, ապա այդ խոսակցությանը ներկա կանայք պետք է անհապաղ դիպչեն իրենց ձախ կրծքին, իսկ տղամարդիկ՝ ձախ ձվին, հակառակ դեպքում նրանց հետ անհաջողություն կպատահի: Տարօրինակ է, չէ՞:

Մենեմին արգենտինացիները չեն սիրել 2001 թ. տեղի ունեցած տնտեսական ճգնաժամի պատճառով, կաշառակերության և զենքի ապօրինի առքուվաճառքի համար: Այս ամենի հետ մեկտեղ՝ նախկին նախագահը ներում է շնորհել այն բանտարկյալ - ռազմական առաջնորդներին, որոնք պատասխանատու են եղել ամենաքիչը 30,000 մարդկանց սպանության համար:

Արգենտինայում համարում են, որ Մենեմը անհաջողություն է բերում այնտեղ, որտեղ հայտնվում է:

 

3. Նավերի անուններ

Որոշ նավաստիներ համարում են, որ այն նավերը, որոնց անվանումը վերջանում է «ա» տառով, անհաջողություն են բերում: Այս հավատալիքը գալիս է Առաջին համաշխարհային պատերազմից, երբ Lusitania և Britannia նավերը պարտություն կրեցին:

Շատ մարդիկ, հատկապես նրանք, ովքեր կապ ունեն ծովագնացության հետ, պնդում են, որ նավերը անվանումների հետ միասին ձեռք են բերում նաև անհատականություն, անձնական կյանք և ճակատագիր:

4. Հոգիների տներ

Թայլանդում տանտերերի և գրասենյակային կառույցների տերերի մեծ մասը իրենց բակում ունեն «հոգիների համար նախատեսված» փոքրիկ տներ: Սրանք ծառայում են «այլ աշխարհից եկած» հյուրերին: Այսպիսի հարմարավետ տնակներ կառուցելով՝ տանտերերը փորձում են ձերբազատվել անցանկալի հյուրերից իրենց սեփական տանը: Մարդիկ հյուրասեր կերպով տնակներում դնում են նվերներ, խաղալիքներ և հյուրասիրություն՝ ցանկանալով հաճոյանալ հոգիներին և ստիպել նրանց իրենց տուն ոտք չդնել: Ի դեպ, եթե հոգուն դուր գա իր բնակատեղին, նա կարող է ընդմիշտ այդ տարածքի պահապանը դառնալ:

5. Էլֆեր

Վերջերս Իսլանդիայում նախատեսվում էր հսկայական ճանապարհ կառուցել: Նախագիծը կազմվել էր միայն այն պատճառով, որ տեղի բնակիչներին անհանգստացնում էր մոտակայքում ապրող էլֆերի ճակատագիրը: Իսլանդական բնակչության կեսից ավելին հավատում է արարածների, որոնց անվանում է Huldufolk: էլֆերի այս տեսակը նման չէ մեզ հայտնի գրքային արարածներին: Իրական էլֆերը հասակով գրեթե հավասար են մարդկանց, սակայն նրանց մեծ մասը անտեսանելի է մարդկանց համար: Ինչպես պատմում են տեղի հնաբնակները, այս էլֆերի բնակության վայրը մի մեծ ժայռ է, որը կոչվում է Էլֆերի մատուռ: Այն գտնվում է վերը նշած ճանապարհի մոտ:

loading...
Loading...
Բորուսիան երկարաձգել է Պուլիշիչի պայմանագրի ժամկետը Եսենտուկի քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել Ռուսաստանի և միջազգային կոալիցիայի ինքնաթիռները համատեղ հարված են հասցրել ԻՊ գրոհայիններին Օտարերկրյա ներդրողներին կներկայացվեն վերականգնվող էներգետիկ ոլորտի ներդրումային հնարավորությունները Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է Ավստրալիայի օդանավակայաններում կհրաժարվեն անձնագրերի ստուգումից Դոլարը, եվրոն, ֆունտը, ռուբլին դրամի նկատմամբ արժևորվել են Ռեալ Մադրիդը՝ ՉԼ-ի ամենահաջողակ ակումբ. ՈւԵՖԱ-ի ամփոփիչ աղյուսակը Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. Nissan-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 հաստաբուն ծառի. կան վիրավորներ Ոստիկանության պաշտոնյան կարծում է, որ հանցավորության վիճակով Հայաստանը դասվում է ամենանավտանգ երկրների շարքը Ումտիտի. Կարող էի ավելի շատ գումար աշխատել, սակայն ընտրեցի Բարսելոնան Պեդրո Ագրամունտը խոսել է հակամարտությունների ռազմական լուծման անթույլատրելիության մասին «Սևան» ՔԿՀ մի շարք աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության Ծառուկյան-Դեմիրճյան բանակցությունները շարունակվում են ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ոտնձգության մասին Անդոնյանը կտեղափոխվի Հունաստան Նախարար Աղաբալյանն արդյունավետ է համարում արցախցիների համար ոչ ֆորմալ կրթության ծրագրի միջոցառումները Շիրակի մարզպետը ծանոթացել է ռուսական «Պոբեդա» ավիաընկերության չվերթների սպասարկմանը Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածը ԵԽ-ն Իլգար Մամմադովի հարցով հատուկ առաքելություն կգործուղի Բաքու
website by Sargssyan