16 հիանալի երևույթներ Ճապոնիայից, որոնք վստահորեն պետք է հաստատվեն բոլոր երկրներում և հատկապես Հայաստանում

Ճապոնիան զարմանալի երկիր է՝ գեղեցիկ բնությամբ և յուրահատուկ մշակույթով, իսկ ճապոնացիները շատ ստեղծագործ և նորարար են:
Ձեզ ենք ներկայացնում Ճապոնիայում ստեղծված 16 հիանալի երևույթ:

Յուրահատուկ լցակայաններ

Ճապոնիայում գազ մատակարարող խողովակները կախված են վերևից: Սա օգնում է վարորդներին խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ խողովակը չի հասնում մեքենայի համապատասխան լցանցքին:

 Յուրահատուկ վաճառքի ավտոմատներ

Ճապոնացիները շատ են արժևորում ժամանակը: Այդ իսկ պատճառով նրանք հնարել են այնպիսի վաճառքի ավտոմատներ, որոնցից ոչ միայն չիպսեր կամ շոկոլադ կարող են ձեռք բերել, այլև ֆրի, խաշած ձու, մակարոն և անգամ տնային կենդանիների համար ուտելիք:

Կոմպակտ ավտոկայան

Ճապոնիայում կա շուրջ 127 միլիոն բնակչություն, ուստի տարածքի ռացիոնալ օգտագործումը այնտեղ առաջնային նշանակություն ունի: Այսպիսով՝ նրանք հնարել են երկհարկանի ավտոկայաններ:

Թիթեղյա տարաներով զովացուցիչ ըմպելիքներ կույրերի համար

Ճապոնիայում դուք չեք գտնի գեթ մեկ թիթեղյա տարայով զովացուցիչ ըմպելիք, որի վերևի մասում փորագրված չլինի անվանումը:

Աթոռ, որը հատուկ հարմարեցված է պայուսակները կախելու համար

Աղջիկները կհասկանան այն տառապանքը, երբ աթոռից կախված պայուսակն անընդհատ սղում, ընկնում է: Ճապոնացիները հնարել են աթոռ, որի վրա կա հատուկ ակոս՝ պայուսակը կախելու համար:

Գնացքներ, որտեղ կա ոտքերի սպա

Դուք հաստատ էլ ոչ մի տեղ նման բան չեք տեսնի: Ճապոնիայում դուք կարող եք տոմս ձեռք բերել հատուկ ոտքերի սպա առաջարկող գնացքների և աշխատանքից տուն ճանապարհին լիցքաթափվել օրվա սթրեսից և ոտքերի հոգնածությունից:

Դրսում անվճար անձեռոցիկներ են բաժանում

Վա՞տ եք զգում ձեզ, մրսածությու՞ն ունեք. ահա, վերցրեք այս անձեռոցիկը: Այսպես է իրավիճակը Ճապոնիայում, մարդիկ անվճար անձեռոցիկներ են բաժանում:

Բազմաֆունկցիոնալ զուգարանակոնքեր

Ճապոնիայում զուգարանակոնքերը անում են շատ ավելին, քան նրանց հիմնական ֆունկցիան է: Նրանք անում են գրեթե ամեն ինչ. օգնում են հաշմանդամություն ունեցողներին, մաքրում են իրենք իրենց և անգամ տաքացվում են:

«Ճտճտիկներ» նյարդերը հանգստացնելու համար

Բոլորս էլ շատ ենք սիրում փաթեթավորման «ճտճտիկներ» տրաքացնել: Ճապոնիայում մարդիկ շատ են աշխատում, և սթրեսի դեմ պայքարելու համար ստեղծվել են հատուկ կախազարդեր, որոնք իրենցից ներկայացնում են անվերջանալի «ճտճտիկներ»:

Ավտոմատացված դռներ

Եվս մեկ ապացույց, որ ճապոնացիները ավտոմատիզացիայի սիրահարներ են: Սա շատ է օգնում «դուռը կամաց փակի՛ր» զայրացած գոչումներից խուսափելու համար:

Հյուրանոցներ նրանց համար, ովքեր ուզում են մի լավ քնել

Եթե դուք երազում եք գտնել մի հարմարավետ, փոքրիկ սենյակ, ուր կարող եք մի կուշտ քնել, ապա գնացեք Ճապոնիա: Այնտեղ կան հատուկ կապսուլա-հյուրանոցներ, որտեղ մարդիկ գնում են մի լավ հանգստանալու համար: Կարծում եմ՝ շատերս նման հնարավորությունից չէինք հաժարվի:

Երաժշտական ճանապարհներ

Ճապոնիայում կան մի քանի ճանապարհներ, ուր հնչում է հաճելի երաժշտություն: Ահա այսպիսի փոքր բաներն են, որ մարդկանց օգնում են չձանձրանալ երկար և հոգնեցուցիչ ճանապարհներին:

Կատուներով սրճարաններ

Կատուներն ասոցիացվում են կարմարավետության և ջերմության հետ, այդ իսկ պատճառով Ճապոնիայում բացվել են բազմաթիվ սրճարաններ, որտեղ կան կատուներ: Դուք պարզապես չեք ցանկանա հեռանալ, եթե իհարկե ալերգիա չունեք:

Կոտատսու. տաքացվող սեղան

Կոտատսուն սեղան է, որը տակից տաքացվում է: Դեռևս 14-րդ դարում ստեղծված այս սեղանը, բավականին հազվադեպ առիթներով է գործածվում Ճապոնիայում:

Հայտարարություններ անելու համակարգ

Ճապոնիայում գործում է բարձրախոսներով հայտարարություններ անելու համակարգ. այդ բարձրախոսները լսելի են ողջ երկրում: Դրանք կիրառվում են արտակարգ դեպքերի, երկրաշարժերի մասին տեղեկացնելու համար, իսկ երբ ամեն ինչ կարգին է, հնչում է հաճելի երաժշտություն:

Աշխատավայրում քնելու հնարավորություն

Իսկ դուք ի՞նչ եք անում, երբ ձեր քունը տանում է աշխատավայրում: Ճապոնիայում մարդկանց տրվել է աշխատավայրում քնելու հնարավորություն: Այդ իրավիճակը կոչվում է «ինեմուրի», ինչը բառացիորեն նշանակում է «ներկա, սակայն քնած վիճակով»:

loading...
Loading...
Փոքր ՀԷԿ-երի արդիականացումից մինչև օրգանական սննդի արտահանում. Աբու Դաբիի համաժողովի գործնական արդյունքները Արցախի նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել Ադրբեջանի ընդդիմադիրները հայտարարել են համազգային հանրահավաքի կազմակերպման օրը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ՀՀ-ն և ԵՄ-ն նախատեսում են ստորագրել նոր համաձայնագիրը Դե Բուրը հրաժարվել է գլխավորել Հոլանդիայի հավաքականը Լեհաստանի պատմությունը հնարավոր չէ պատկերացնել առանց դրանում հայերի բազմադարյա ներդրման. Անջեյ Դուդա Բժշկական համալսարանում կրթություն է ստանում 26 երկրի 1636 ուսանող Բրիտանացիների կեսը երջանիկ է Brexit-ի մեկնարկի համար «Որոտան» ՀԷԿ-ի վերազինման վարկի վերադարձը կապահովվի էլեկտրաէներգիայի սակագնում սպասարկման և մարման ծախսերի ներառմամբ Բարսելոնան կվերադարձնի Դեուլոֆեուին Երևանում 500 հակ անասնակեր և մոտ 5000 քմ բուսածածկույթ է այրվել Օրենքը գործում է նաև Թուրքիայի հետախուզական ծառայության համար. Գերմանիայի արդարադատության նախարար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառմանը Մոուրինյու. Վեսթ Բրոմվիչի հետ խաղից առաջ կորցրել եմ 5 ֆուտբոլիստների Արդեն հասանելի է հայերեն-չինարեն առաջին բառարանը Կրասնոդարի օդանավակայանները նախատեսում են առաջին անգամ չվերթներ կազմակերպել դեպի Գյումրի Հավատում ենք, որ ԵՄ-ն հաջողությամբ կհաղթահարի զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրները. Սերժ Սարգսյան ՀՀ դատախազությունն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ին առաջարկել է տրամադրել ընտրակաշառքի դեպքերի մասին տեղեկատվությունը «Ծառուկյան» դաշինքի քարոզչության հասցեատերը ժողովուրդն է. տեսանյութ
website by Sargssyan