Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է, կասկածյալը՝ ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հունվարի 11-ին Երեւանում տեղի ունեցած սպանությունը, կասկածյալը՝ ձերբակալվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դե պարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապ օգնություն» ՓԲ ընկերության «Կենտրոն ենթակայանից» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում հայտնաբերվել է Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին  և 112-րդ հոդվածի 1-ին մասերով, և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ակտիվ մասնակիցներն եղել են ուսանողներ, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահե Մուրադյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք, ինչպես նաեւ Ռաֆֆի Մարտիրոսյանին՝ «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք»։

Պարզվել է վիճաբանության  շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ է, բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող։ Կասկածյ ալը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

loading...
Loading...
Լիտվայում ՀՀ դեսպանը հանդիպել է Վիլնյուսի համալսարանի ռեկտորի հետ Իրանը պատասխանել է Թուրքիայի արտգործնախարարի մեղադրանքներին. Ամեն բան իր չափ ու սահմանն ունի Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելին և Յարոմիր Շտետինային Բենդերը չի կարող օգնել Բայերին Աթլետիկոյի դեմ խաղում Արտաշատցիների վրա մարդ են բերել, թասիբ արթնացրել. նոր մարզպետը ՀՀԿ-ին պարտության է մատնելու ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն Արցախում այցելել է առաջնագիծ Վարչապետը նշանակել է Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության նոր պետ 300 աֆրիկացի ճեղքել է Իսպանիայի սահմանը Մոուտինյո. Սիլվան կարող է մոտենալ Մեսսիի և Ռոնալդուի խաղամակարդակին Հունվարին Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերը գրանցել են վերջին 5 տարվա ամենացածր ցուցանիշը ԼՂՀ ԱԳ նախարարն Բելգիացի խորհրդարանականների հետ քննարկել է հարաբերությունների ընդլայնման հեռանկարները 2016 թվականին շինարարության ոլորտ են ուղղվել 60 մլրդ դրամի միջազգային վարկային միջոցներ Ֆիյոնը հավասարվել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի թեկնածուների ժողովրդականության վարկանիշում Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել են Բրյուսել ՀՀ Նախագահի այցի նախապատրաստական աշխատանքներին Անտառապետին պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ ճնշումները Քաղաքացիների մոտ «Մակարով» ատրճանակ և թմրամիջոց է հայտնաբերվել ԼՂ խնդրի կարգավորումն առանց Ստեփանակերտի անմիջական մասնակցության հնարավոր չէ. ՀՀ ԱԳ նախարար Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը նվազել է 21 տոկոսով Մահացել է ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Չուրկինը
website by Sargssyan