Թուխմանուկի հանքը շահագործող «Մեգո գոլդ» ընկերությունը սնանկ է ճանաչվել

Արագածոտնի մարզում գտնվող Թուխմանուկի հանքավայրը շահագործող «Մեգո գոլդ» ընկերությունը դեկտեմբեր ամսին սնանկ է ճանաչվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով:

Նշենք, որ Մելիքգյուղի բնակիչները տարիներով բողոքում էին հանքի շահագործման դեմ՝ պնդելով, որ դա ազդում է իրենց գյուղատնտեսական աշխատանքների վրա: Բացի դա հանքը տարիներով կուտակված աշխատավարձերի պարտք ուներ աշխատակիցներին ու համայնքին:

Թուխմանուկի նոր պոչամբարի նախագծի վերաբերյալ բնապահպանները բազմիցս դիմել են նախարարություն` բացասական կարծիք հայտնելու հորդորով:

Թուխմանուկի ոսկու հանքավայրի նախագծի վերաբերյալ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն կարծիք է ուղարկել` նշելով, որ նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը պետք է մերժի «Մեգո-Գոլդ» ՍՊԸ ներկայացրած Թուխմանուկի ոսկու հանքավայրի (կենտրոնական տեղամաս) շահագործման նախագիծը:

Տեղեկացնելով, որ հանքավայրի տարածքը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում` հասարակական կազմակերպությունն ահազանգում է. «Բաց հանքի շահագործումը մեծ վտանգ է ներկայացնում տեղի ջրային աղբյուրների համար: Շրջանի գլխավոր ջրային երակը Քասախ գետն է, որը սնվում է բազմաքանակ ջրառատ վտակներից: Հանքավայրի կենտրոնական մասով հոսում է Գետիկ գետը, որը հարավ-արևմուտքում լցվում է Հալավարի ջրամբարը: Հանքավայրին մոտակա բնակավայրերը սնվում են Գետիկ գետից և Հալավարի ջրամբարից: Ըստ նախագծի՝ լցակույտը տեղադրված է բացահանքից մոտ 1.5 կմ հեռավորության վրա, Գետուկ գետի ձախ ափին: Բաց հանքի շահագործման և նոր պոչամբարի կառուցման արդյունքում այդ ջրերին սպառնում է աղտոտվածություն ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով: Նաև նշենք, որ ընկերությունը դեռ չի ռեկուլտիվացրել շահագործած երկու պոչամբարները, և անգամ շատ քիչ անձրևի դեպքում այդ պոչամբարի թունավոր պոչերը տարածվում են շրջակա միջավայրում, հողերի և ջրերի մեջ»:

 

loading...
Մոսկվայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ՀՅԴ-ն դեռևս չի քննարկել, թե ում է սատարելու Երևանի ավագանու ընտրություններին Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել Սերենա Ուիլյամսը՝ առաջին ռակետ, Մոնտե Կարլոյում հաղթած Նադալը եւս առաջադիմել է «Ելք» դաշինքի քարոզչությունը խոչընդոտած անձը բերման է ենթարկվել Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանական գործողություն է իրականացվում Իտալիայի Պեզարո քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար LafargeHolcim-ի ղեկավարը հրաժարական կտա՝ Սիրիայում գրոհայիններին ֆինանսավորելու համար Իտալիայի Պեզարո քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար Հանձնվելը տարբերակ չէ. Զլատան Իբրահիմովիչը խոսել է վնասվածքի մասին Թուրքական բանտում 15 օր անցկացրած իտալացի լրագրողին ազատ են արձակել Քաղաքային ինստալյացիաներ՝ ի պատիվ Հայոց ցեղասպանությունն ընդունած ու դատապարտած երկրների. Երևանի քաղաքապետարան Ռուսաստանի ու ԵՄ-ի առջեւ ընդհանուր խնդիրներ են ծառացած. Մոգերինի Ռուսաստանում փորձարկում են Ս-500 նոր ԶՀՀ հրթիռներ Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին կայցելի Ծիծեռնակաբերդ Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ջահերով երթ է տեղի ունեցել Իտալացի լրագրողն ազատ է արձակվել ու արտաքսվել է Թուրքիայից Ստամբուլի թաղամասերից մեկում ոստիկանները թույլ չեն տվել 1915–ի զոհերի հիշատակի միջոցառում անել Արծվիկ Մինասյանն անկեղծանում է՝ նա կցանկանար մնալ նույն պաշտոնին Փարիզում անկարգությունների ժամանակ 30 մարդ է ձերբակալվել
Մեզանից յուրաքանչյուրը պետք է երդվի, որ կպահի Ցեղասպանության դեմ պայքարելու խոստումը, որտեղ էլ լինի. Ջորջ Քլունի Հայտնի են 2017թ. #AuroraPrize-ի հավակնորդները Նանան ընտրյալ ունենալու և Գերմանիայում իր համերգի տոմսերի չվաճառվելու մասին. Life.tert.am Սիրուշոն, Իվետան, Արման Նշանյանը և այլք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Life.tert.am «Մենք ցեղասպանության արդյունքում զոհվածների ժառանգներն ենք եւ չպետք է մոռանանք այդ մասին». Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հուզի... Ինչու և ինչպես որոշվեց կառուցել Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը (Photo) 102 տարի անց Շուշան Պետրոսյանը գտել է տատի եղբոր ընտանիքը Խաղողը ոչ միայն օգտակար է, այլև օգնում է ազատվել ավելորդ ճարպերից Ելենա Վարդանյան.«Այդ փաստից չեմ տխրում, որովհետեւ երիտասարդ եմ երեւում» Գարիկ Մարտիրոսյանը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
website by Sargssyan