Թրամփի վարչակազմում առաջին ընտանիքի գրասենյակ կբացվի նախագահի դստեր ու կնոջ համար. Fox News

ԱՄՆ-ի ապագա  վարչակազմում առաջին տիկնոջ գրասենյակը կվերանվանվի  առաջին ընտանիքի գրասենյակ: Ընդ որում Սպիտակ տանը պաշտոնական գործառույթները կհամատեղեն նորընտիր նախագահի դուստրը՝ Իվանկան, եւ նրա կինը՝ Մելանյան: Նրանք Թրամփի համար ամենաթանկ մարդիկ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետականի անցումային շտաբի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: 
Ավելի վաղ Իվանկա Թրամփը հայտարարել Է, որ որոշել Է թողնել Trump Organization ընտանեկան ընկերության փոխնախագահի պաշտոնը եւ ուշադրությունը կենտրոնացնել Վաշինգտոնում ընտանիքի հաստատման վրա: The New York Times (NYT) թերթի տեղեկատվության համաձայն, Իվանկան, «համենայնդեպս առայժմ» պաշտոն չի փնտրելու հոր ապագա վարչակազմում կամ Սպիտակ տան բազմաթիվ խորհրդականների թվում: 
 
Ինչպես հայտնել Է Washingtonian հանդեսը, Իվանկա Թրամփը եւ Ջարեդ Քուշները բնակվելու են մայրաքաղաքի Կալորամա հեղինակավոր շրջանում՝ այն վայրից ոչ հեռու, որտեղ իշխանական լիազորությունների ժամկետի լրանալուց հետո որոշել Է տեղավորվել ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս ղեկավար Բարաք Օբաման: 
 
35-ամյա Իվանկան թողարկում Է ոսկերչական զարդերի, կոշիկի եւ աքսեսուարների սեփական շարքերը: Նա ակտիվորեն օգնում Էր հորը ընտրարշավն անցկացնելիս՝ այդ թվում ակտիվորեն մասնակցելով քարոզչական հանրահավաքներին եւ հրապարակային ելույթներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
loading...
Ուսուցիչների զանգվածային կրճատում չի լինի. Լեւոն Մկրտչյան Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Հունիսի 25-ը Նավաստիների օրն է Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Մաշտոցի պուրակում 3 շաբաթ առաջ այրվածքներ ստացած քաղաքացին մահացավ Հարավային Կովկասի հանդեպ ՆԱՏՕ-ի անտարբերությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Մոսուլում հզոր պայթյուն է որոտացել Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել Փհենյանը Սեուլին առանց նախապայմանների երկխոսություն սկսելու կոչ է անում Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել
website by Sargssyan