Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ

ՍՊԾ դիտացանցը հունվարի 1-ից մինչև 11-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հունվարի 1-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Աղստաֆա (Աղստև) քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևելք: Մյուս չորս երկրաշարժերի ուժգնություններն էպիկենրոնային գոտիներում կազմել են 3 բալ: Դրանցից երկուսը գրանցվել են Իրանում, հունվարի 2-ին Մարանդ քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 2.6 մագնիտուդով, իսկ 7-ին Թավրիզ քաղաքից 61 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 2.4 մագնիտուդով: Հունվարի 3-ին Վրաստանում գրանցված 2.4 մագնիտուդով ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Բորժոմի քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը նույն մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայում՝ Վան քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Հունվարի 2-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում՝ Ֆիջի կղզիների ափամերձ տարածքում: Հունվարի 4-ին նույն էպիկենտրոնային գոտում հաջորդել է 6.9 մագնիտուդով երկրաշարժ: Վերջինիս հետևանքով հայտարարվել է հնարավոր ցունամիի վտանգի մասին, որն որոշ ժամանակ անց հերքվել է: Սեյսմիկ իրադարձություններից մյուս երկուսն էլ գրանցվել են հունվարի 10-ին, 7.3 մագնիտուդով՝ Ֆիլիպինների Տաբիաուն քաղաքից 188 կմ դեպի հարավ-արևելք, և 6.3 մագնիտուդով՝ Սողոմոնյան կղզիների Կիրկիրա քաղաքից 104 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Հունվարի 3-ին 5.6 մագնիտուդով Հնդկաստան-Բանգլադեշ սահմանային գոտում՝ Ամբասա քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հնդկաստանի հյուսիս-արևելյան շրջաններում և Բանգլադեշի սահմանամերձ տարածքներում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, 4-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ավերվել են մոտ հարյուր շինություն: Երկրաշարժը սողանքի առաջացման պատճառ է դարձել:

Հունվարի 6-ին Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի մայրաքաղաք Շիրազից 170 կմ դեպի հարավ գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել ևս 4-ը:

loading...
Loading...
Մի մարդ է զոհվել, 13-ը վիրավորում ստացել ԱՄՆ Օհայո նահանգի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնել է WLWT ռադիոկայանը՝ վկայակոչելով ոստիկանությունը։ Դեպքը տեղի է ունեցել «Կամեո» գիշերային ակումբում։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Մեկ մարդ է զոհվել, 13-ը տուժել ԱՄՆ գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով Խաղաղ և կայուն տարածաշրջան. «Ծառուկյան» դաշինք (տեսանյութ) 17-ամյա բռնցքամարտիկը մահացել է ռինգում Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորեցին Վլադիմիր Բարխուդարյանին (ֆոտո) ԱՄՆ-ում ևս մի քանի ընկերություն հրաժարվել է YouTube–ում գովազդ հրապարակելուց՝ ծայրահեղական տեսագրությունների պատճառով Ֆորմուլա-1. Մրցաշրջանի մեկնարկը՝ Ֆետելի եւ «Ֆերարիի» հաղթանակով Հյուսիսային Կորեան խոստացել է հարձակման դեպքում «մոխրի վերածել» ԱՄՆ կայանները Հովհաննես Համբարձումյանը դուրս է մնացել Հայաստանի թիմի հայտացուցակից Բուլղարիայում ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավարին կալանավորել են ընտրողների կաշառելու համար Ֆորմուլա 1-ի մրցաշրջանը մեկնարկեց Ֆետելի հաղթանակով Nissan-ը ԱՄՆ-ում 56 հազար մեքենա է հետ կանչում ղեկի հիդրոուժգնացուցիչի խոտանի պատճառով Պենտագոնը հայտնել է «Ալ Կաիդայի» հայտնի զինյալին ոչնչացնելու մասին Ճապոնիայում գրեթե 300 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով Էրդողանը հայտնել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով հանրաքվեի հնարավորության մասին Դատախազությունն ուսումնասիրելու է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների 114 ձայնագրությունները Հոնկոնգի աշխատակազմի ղեկավարի ընտրություններում հաղթել է Պեկինին հավատարիմ թեկնածուն BMW-ը դարձել է աշխարհի երրորդ ավտոարտադրողը Տոնի Կրոս. Չեմպիոնների գավաթը նվաճելու համար պետք է հաղթել «Բավարիային» կամ «Բարսելոնային» Վե՛րջ տանք ընտրակեղծիքներին
website by Sargssyan