«Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հիմնվել նաև Քաշաթաղի շրջանում

Հունվարի 10-ին Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է անվճար հիմունքներով գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Լաբորատորիայում սովորում են ինչպես Վուրգավանի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները: Եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված աշակերտներն այստեղ ստանում են ժամանակակից ինժեներական կրթություն՝ սովորելով ծրագրավորման և ռոբոտաշինության հմտություններ:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են ՀՀ-ի (ներառյալ Արցախի) 194 դպրոցներում: «Արմաթում» սովորում են արդեն շուրջ 5000 դպրոցականներ: Ինժեներական այս խմբակ-լաբորատորիաները 2016-ին արժանացել են միանգամից երկու՝ «Կայուն զարգացման» և «Տեխնոլոգիական կրթության լավագույն մատակարարի» միջազգային մրցանակների:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները մասնակցում են նաև մի շարք խրախուսական միջոցառումների (Ամառային տեխնոլոգիական և «ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարներ, «ԴիջիԿոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթ, «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթներ, «Բաց խաղ» առաջնություն և այլն), որտեղ վերջիններս կիրառում են իրենց հմտությունները ու ընդգրկվում ավելի լայն և ստեղծագործական միջավայրի մեջ:

Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիան ստեղծվել է «Հայրենասեր» կազմակերպության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) համատեղ ֆինանսավորմամբ: ԻՏՁՄ-ն ներդրել է «ԴիջիԹեք» ցուցահանդեսի ժամանակ իրականացված դրամահավաքի և ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ամանորյա միջոցառման մուտքավճարների ամբողջ հասույթը:

loading...
Loading...
Լյով. Գերմանիայի ընտրանու նպատակը միավոր չկորցնելն է Խոշոր վթար Սարալանջում. վիրավորներ կան. լուսանկարներ Ամուրով անցնող ռուս-չինական կամուրջը 50 տոկոսով պատրաստ է Շվեդիան ջախջախեց Բելառուսին, Շվեյցարիան բավարարվեց մեկ գոլով Պետք է կարողանանք սպառազինությունից առավելագույնը քամել. նախագահ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել զորավարժությունների Դե Միստուրան կոչ է արել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային ապահովել հրադադարը Սիրիայում Մենք փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ. Արթուր Պետրոսյան Տասնյակ հազարավոր ցուցարարներ Լոնդոնում մասնակցել են Brexit-ի դեմ երթին Մարմնարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում դարձավ արծաթե մեդալակիր Հուշարձանի այգում բնակիչները ԱԺ պատգամավորի թեկնածուին սպասում էին բողոք-խնդրանքներով Աչքս չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս. Սերժ Սարգսյան Հայաստանի ֆուտբոլի Մ17 հավաքականը պարտվեց Թուրքիային Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Տասնհինգ տարի անց հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող քաղաքացին Կոնգոյում զինյալ անձինք գլխատել են 40 ոստիկանի Մեզ Հայաստանի դեմ դժվարին հանդիպում է սպասվում. Ղազախստանի հավաքականի ավագ Ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ. Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե ինչ է անելու 2018 թվականից հետո ՀՀ վարչապետը «Հայաստանի ներդրողների ակումբից» բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն է ակնկալում Իրանը Բելառուսին է մատակարարել նավթի առաջին խոշոր խմբաքանակը Պինկաս Ցուկերմանի ջութակի մեղեդիներով կազդարարվի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի բացումը
website by Sargssyan