Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում առաջատարները չորսն են

Անդրանիկ Մարգարյանի շախմատի 7-րդ հուշամրցաշարում երեկ տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շրջանային մրցաշարում առաջինն ավարտվեց Վոյտեխ Պլատ- Դմիտրի Գորդիևսկի պարտիան, որում խաղի 45-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հաջորդն իրենց այս տուրի մրցելույթներն ավարտեցին Դավիթ Պառավյանն ու Արման Միքայելյանը: Լարված ընթացք ունեցած պարտիայում ավելի ուժեղ գտնվեց Պառավյանը: 4-րդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և առաջատարների խմբին միացավ Հովիկ Հայրապետյանը, ով 40 քայլում հաղթանակ տոնեց Վահե Բաղդասարյանի նկատմամբ: Մրցաշարի 4 առաջատարներից երկուսը` Լևոն Բաուջյանն ու Ռոբերտ Աղասարյանը, մրցում էին միմյանց դեմ. պարտիայում խաղացվեց 69 քայլ, սակայն այդ ամբողջ ընթացքում դիրքում հավասարության նժար պահպանվեց, և պարտիան ավարտվեց տրամաբանական ոչ-ոքի արդյունքով: 4-րդ տուրում վերջինն ավարտվեց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ստանիսլավ Բոգդանովիչի պարտիան ամենացածր գործակից ունեցող Արամ Հակոբյանի դեմ: Սպիտակներով խաղացող Բոգդանովիչը պարտիայի ամբողջ ընթացքում ուներ թեթև առավելություն, բայց Հակոբյանը համառորեն պաշտպանվում էր, սակայն խաղի վերջնամասում Հակոբյանը թույլ տվեց որոշակի վրիպումնր և 88-րդ քայլում անձնատուր եղավ:

տուրից հետո 4 շախմատիստՌոբերտ ԱղասարյանըԼևոն ԲաբուջյանըԴմիտրի Գորդիևսկին և Հովիկ Հայրապետյանը, վաստակելեն 2.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակըԱրման ՄիքայելյանըՍտանիսլավ Բոգդանովիչն ու ԴավիթՊառավյանը առաջատարներից ետ են մնում կես միավորովՎոյտե խ Պլատը և Արամ Հակոբյանը վաստակել են 1.5-ական միավորիսկ Վահե Բաղդասարյանը վաստակած 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

loading...
Loading...
Բնակչի դին հայտնաբերել են խոհանոցում Իրանի պատվիրակությունն Աստանայում հանդիպում է անցկացրել ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ Մարիտիմու - Սպորտինգ` 2:2. Ղազարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լոնդոնի քաղաքապետը միացել է Դոնալդ Թրամփի դեմ իրականացվող ցույցին Հնդկաստանում 25 մլն մարդ է մասնակցել ալկոհոլային խմիչքների դեմ ակցիային՝ կազմելով 11 000 կմ երկարությամբ «կենդանի շղթա» Լեյպցիգը նորից հաղթում է Արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ կարգավիճակով են ուզում ապրել. Սերժ Սարգսյան Ռուսաստանը ներկա պայմաններում «Իսկանդերները» Կալինինգրադից հետ չի տանի. Պեսկով Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլում է Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայկական ԱԷԿ-ի դիֆերենցիալ պաշտպանությունը Քաղաքագետը Լապշինի արտահանձնման տակ տնտեսական հիմք է տեսնում Մոուրինյու. Հիմա կարող ենք ասել, որ Ռունին ՄՅՈւ-ի լեգենդն է Հարավային Կորեայի մշակույթի նախարարը ձերբակալվել է մշակույթի գործիչների «սև ցուցակներ» ստեղծելու համար Բերձորի ազատագրման 25-ամյա տոնախմբության օրը համայնքում հանգստյան գոտի կկառուցվի Ռունի. Չէի կարող պատկերացնել, որ կդառնամ ՄՅՈւ-ի պատմության լավագույն ռմբարկուն Սիմոն Բաբայանն իրավական տեսանկյունից կասկածելի է համարում Լապշինին արտահանձնելու որոշումը Իտալիայում 23 մարդ անհետ կորած է համարվում հյուրանոցի` ձնահոսքի տակ հայտնվելուց հետո Արոնյանը պարտվեց Կարյակինին Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցություններին ԱՄՆ-ն կներկայացնի երկրի դեսպանը Արծվաշենցիները բնակարանային պայմանների բարելավման խնդիր են ներկայացնում կառավարությանը
website by Sargssyan