Ադրբեջանում մանաթի ամբողջովին լողացող փոխարժեքի անցնելը ավելի է թուլացրել մանաթի դիրքերը

Ադրբեջանը հունվարի 12-ից ամբողջովին անցել է մանաթի «լողացող փոխարժեքի»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:

Ադրբեջանի կենտրոնական բանկը հունվարի 12-ին կայացած արտարժույթի աճուրդի ժամանակ արդեն կիրառել է «լողացող փոխարժեքի» վերաբերյալ նոր կանոնները:

Հունվարի 12-ին Ադրբեջանի կենտրոնական բանկի և նավթային պետական հիմնադրամի մասնակցությամբ կայացած արտարժույթային աճուրդում դոլար-մանաթ փոխարժեքը կրկին բարձրացել է:

Հունվարի 13-ին Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,7867 մանաթ:

Ադրբեջանական փորձագետների փոխանցմամբ` ազգային արժույթի արագընթաց անկումը կշարունակվի նաեւ 2017 թվականին:

Անդրադառնալով մանաթի փոխարժեքին՝ փորձագետները նշում են, որ դոլարի իրական արժեքը ներկայում 2 մանաթից ավելի է: Նրանց խոսքով՝ 2017-ին լիակատար «լողացող փոխարժեքի» ժամանակաշրջանում մանաթի ճակատագիրը կախված է լինելու հիմնականում նավթի գնից, այսինքն՝ OPEK-ի հետագա քաղաքականությունից, ինչի վրա Ադրբեջանի ազդեցության աստիճանը զրոյական է:        

loading...
Loading...
Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք»-ին նախապատրաստվել առաջիկա ձյան տեղումներին Տիգրան Ուրիխանյանը կողմնակից է ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու տարբերակին Հալեպի գյուղերից մեկում հայ զինծառայող է զոհվել Հիթրոու օդանավակայանում շուրջ 100 չվերթ Է չեղարկվել թանձր մառախուղի պատճառով 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել քրոջ նախկին ամուսնուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար Սոցկուսակցությունից թեկնածուները Ֆրանսիայի նախագահական ընտրությունները շահելու շանսեր չունեն. հարցում ԱՄՆ-ի հակահետախուզությունը ստուգել է Մոսկվայի հետ Թրամփի խորհրդականի կապերը Չինաստանում տասը վայրկյանում 19 շենք են պայթեցրել. The Daily Mail Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին միջոցառումներ են տեղի ունեցել Կրակովում Ավարտվել է գնդակային հրաձգության առաջնությունը Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանը Աստանայում մեկնարկեցին Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունները Հունվարի 20-22-ը մայրաքաղաքում ծնվել է 143 երեխա Գաբրիել Սարգսյանը կես միավորով է ետ մնում «Խազար գավաթի» առաջատարներից Իրանից Հայաստան թռչնագրիպի մուտքը կանխելու նպատակով արգելվել է մի շարք մթերքների ներմուծումը Պավլովի շրջանում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած հայերից հինգի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը` ծանր Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում. Ֆիյոն ԵԽ զեկուցողը բացասաբար է վերաբերում Թուրքիայում սահմանադրական փոփոխություններին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում դատապարտված հայ սահմանախախտին Ֆրանսիայում Ամոնը եւ Վալսը անցել են սոցիալիստների փրայմերիզների երկրորդ փուլ
website by Sargssyan