Մի թանկացրու

Hraparak.am-ը գրում է.

Հեյ գիտի Հովիկ Արգամովիչ: Հենց թերթերը գրում էին մի թանկացման մասին, պատկան կառույցների ղեկավարներին գցում էր հետևն ու ընկնում խանութները` տեսնելու` ճի՞շտ են գրել, արդյոք, թերթերը, և այդ ո՞վ է գլխից ձեռք քաշել ու այսպես վրդովեցրել իր ժաղովրդին: Ուժն ինչքան պատում էր, զսպում էր գնաճը, օձիգներ հավաքում բուռը, սպառնում` գլուխներ թռցնել, եթե կես ժամվա մեջ չէժանացնեն թանկացած ապրանքը: Մթերքի որակին էլ էր անձամբ հետևում: քանի՛, քանի՛ անգամ է պատահել, որ ձուն վերցրել ու լույսի տակ զննել է, պատկաններին հրամայել է հոտոտել վաճառվող միսն ու կաթնամթերքը:

Վարչապետը պետք է հենց այդպիսին լինի, բա ի՞նչ եք կարծում, հո միայն ժամացույցի ներսում նստելով չէ՞: Պիտի գնաս ժողովրդի մեջ, պիտի քո աչքով տեսնես այն հայացքները, որոնցով այդ ժողովուրդը զննում է գնապիտակներն ու... Պատահում է` հայհոյում էլ են, բայց լավ վարչապետը դրան էլ պետք է պատրաստ լինի, ինքն էլ պետք է հայհոյի, բա ի՞նչ, ժողովուրդը հո անտեր չէ՞:

Մեր ցիվիլ պրոֆեսիոնալներն այսօր, երևի, համակարգիչներով են փորձում այս տեսակ հարցերը լուծել, այսինքն` գիտությունով: Թե դրա վերջն ինչ է լինելու, չենք կարող ասել, բայց արդեն իսկ ժողովուրդն իրեն լքված է զգում աղաղակող թանկացումների ֆոնին: Ժամանակը չէ՞ ձեռքը սեղանին խփելու, ներկրողներին հրավիրելու և խելքի բերելու: Այս թանկացումն, ախր, դիվերսիա է ոչ միայն ժողովրդի, այլև նոր կառավարության ու նոր վարչապետի դեմ: Ի՞նչ են ուզում դրանով հասկացնել` որ իրենց մենաշնորհներին չկպնե՞ն:

Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել, սուր հարցերի մասին բարձրասայնելու ավելի լավ ժամանակ չկա, քան նախընտրական ժամանակաշրջանն է: Ուրեմն` ի գործ, գնում ենք խանութներով, խոսացնում վաճառողներին, գնորդներին, օձիգներ հավաքում, գլուխներ թռցնում: Լավ չեմ հիշում, պարոն Շաբոյանն իր գործի՞ն է դեռ: Անառողջ մրցակցություն, գերշահույթ` այս ամենը պետք է մեջտեղ հանել, տեղն ընկած տեղը նաև հայհոյել: Այլապես շաքարի ու հացի թանկացումներին նոր թանկացումներ են հետևելու` մակարոնեղեն, ձու, կաթնամթերք, հոսանք, գազ...

Սա Հայաստանն է, այստեղ վիճակը «բառադի ա» ու համակարգիչներով չի կարգավորվում:

Էդիկ Անդրեասյան 

loading...
Խոշոր վթար Լոռիում. երեք մեքենաներն ամբողջությամբ այրվել են G7-ը Ռուսաստանին եւ Իրանին կոչ է արել ազդել Դամասկոսի վրա՝ հանուն հրադադարի Մեծ Բրիտանիան իջեցրել է ահաբեկչական վտանգի մակարդակը Դորտմունդի Բորուսիան հաղթեց Ֆրանկֆուրտի Այնթրախտին և նվաճեց Գերմանիայի Գավաթը Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է. ԱՄՆ ֆոնդային բորսաներ Թրամփն ավարտել է իր առաջին արտասահմանյան շրջագայությունը Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հաջող մեկնարկ է ունեցել Մոսկվայի Grand Prix-ում Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի հրամանատարաշտաբային զորավարժությունները «Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ թվային օրակարգի գաղափարը». ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ա Սերիա. «Յուվենտուսն» ավարտեց առաջնությունը կամային հաղթանակով Գերմանական DAX ինդեքսը նվազել է Բակո Սահակյանի առաջարկով «Հեռուստամարաթոն-2017»-ի ծրագրում նոր նախագծեր կընդգրկվեն Ֆուտբոլ. «Արսենալը»` Անգլիայի գավաթակիր «Ավրորա» մրցանակի 2016 թվականի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին նվիրված նամականիշ է թողարկվել Թուրքիայում 5.1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Բանանց»-ը պարտվեց «Գանձասար-Կապան»-ին Ֆրանսիական Total-ը պատրաստվում է 4 մլրդ դոլարի պայմանագիր ստորագրել Իրանի հետ Շիրակի մարզի համայքները միացան համապետական շաբաթօրյակին Ժոզե Մոուրինյուն զանգահարել է Ռեալի հարձակվողին, սակայն իսպանացին մերժել է Զինված ուժերի զինծառայողները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի բարեկարգման աշխատանքներին
Հարմարավետ գինու մառան՝ հին բեռնարկղից. լուսանկարներ Ահա, թե ինչ կարող է պատմել Ձեր մասին Ձեր ներքնազգեստի գույնը Ինչպես քաղցկեղը հալածեց այս մարզված գեղեցկուհուն. 23-ամյա աղջիկը Instagram-ում հրապարակում է իր պայքարի լուսանկարները 5 նշան, որ դուք հանդիպում եք զգացմունքային հոգեկանի հետ. փախեք նրանից Քիմ Քարդաշյանը զարմացրել է բոլորին իր նոր ոճով և փիրսինգով. լուսանկարներ Ընդամենը 22 կմ վազքով «Զապորոժեց»-ը՝ հատուկ հաշմանդամների համար. լուսանկարներ, տեսանյութ Զգուշացեք ձեր առջևից ընթացող բեռնատարներից. նրանց վրայից ինչ ասես, որ չի կարող թռնել ԹԵՍՏ. Մարդկանց միայն 7%-ն է կարողանում լուծել այս գլուխկոտրուկը Տատիկի հին իրերի մեջ աղջիկը դրամապանակ հիշեցնող ընկույզ գտավ. պարունակությունն ապշեցնող է. լուսանկարներ Առանց դիմահարդարման Լիլիթ Հովհաննիսյանը գեղեցիկ, վարդագույն զգեստով լուսանկար է հրապարակել
website by Sargssyan