Արմեն Գևորգյանի՝ 350 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը 350 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխառություններ ունի: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Արմեն Գևորգյանը իր հայտարարագրում նշել էր մեկ բնակարան և երկու հողամաս ունենալու մասին: Իսկ նրա դրամական միջոցներն էլ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 11 միլիոն դրամ:
Դրամական միջոցներից բացի Գևորգյանը հայտարարագրել է նաև իր եկամուտները, որոնք կազմել են 18 միլիոն 74 հազար դրամ, որից 5 միլիոն 74 հազար դրամն ու 2 միլիոն 520 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 10 միլիոն 479 հազար դրամն էլ՝ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը:
Արմեն Գևորգյանը մինչ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելը զբաղեցրել է նաև փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: