ԵԱՀԿ ԽՎ նախագահը հորդորել է երկարաձգել ԵԱՀԿ գրասենյակի մանդատը Երևանում
ՔաղաքականԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ ավստրիացի Քրիստին Մուտոնենը հորդորել է անհապաղ համաձայնության գալ կառույցի անդամ որոշ երկրներում ԵԱՀԿ մանդատի երկարաձգման հարցում:
Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ ԽՎ գրասենյակից:
«Դաշտային առաքելությունները երկար ժամանակ է ԵԱՀԿ կարևոր գործառույթներից են, որոնք օգնում են ԵԱՀԿ երկրներին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին և հանդիսանում են կազմակերպության քարոզչական ներուժի կարևոր տարր»,- նշել է Մուտոնեն:
2016 թվականի դեկտեմբերի 31-ին լրանում է Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների մանդատի ժամկետը: